Հայաստանը կարող է գնալ վրացական սցենարով. Մոդեստ Կոլերով

Լուրեր

22.01.2026 | 20:10
Պուտինն Աբբասին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին
22.01.2026 | 19:57
Փաշինյանը՝ Թրամփի կողքին․ ինչ կտա ՀՀ-ին «Խաղաղության խորհրդին» միանալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 19:43
Վարդան Ղուկասյանի ձերբակալվելու օրը Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ մեղադրյալներից մեկը Ղուկասյանի որդին է
22.01.2026 | 19:31
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին
22.01.2026 | 19:30
Ադեկվատ չէ՛ խոսել խաղաղությունից, երբ աշխարհը պատերազմի է պատրաստվում․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 19:26
ՀՀ վարչապետի կարճատև շփումները Դավոսում
22.01.2026 | 19:17
Զախարովան կրկին Վարդան Ղուկասյանի գործին է անդրադարձել 
22.01.2026 | 19:06
Հեռախոս՝ զուգարանի թղթի մեջ, անլար ականջակալ․ ինչպես են ուսանողները պատրաստվում քննություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 18:57
Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Ավանեսյան
22.01.2026 | 18:52
«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը չի խաղա մեկ ամիս
22.01.2026 | 18:46
80 միլիոն ԱՄՆ դոլար վերադարձվել է պետբյուջե Միքայել Մինասյանի, Հովիկ Աբրահամյանի, նախկին պատգամավորների և այլ գործերով
22.01.2026 | 18:42
ԵՄ-ն և Հնդկաստանը համաձայնության են եկել շարունակել անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերությունը. կողմերը մի շարք փաստաթղթեր կստորագրեն
22.01.2026 | 18:34
Նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով․ նոր փոփոխություններ՝ ապրիլի 1-ից
22.01.2026 | 18:30
Թրամփը մեկ հարվածով ջարդում է միջազգային իրավակարգը․ մեծ սպառնալիքներ կան այս քաոսից․ Լաուրա Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 18:26
Բունդեսթագի նախկին անդամը պայմանական ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանից կաշառք ստանալու գործով
Բոլորը

Tert.am-ի հետ զրույցում ոուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի՝ մասնակցությունից հրաժարվելուն, ասել է, թե ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է վերջերս ստեղծված Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին և երկկողմ պաշտպանական ջանքերին:

Այս առիթով Factor.am-ը մի քանի հարց է ուղղել ռուս վերլուծաբանին:

– Պարոն Կոլերով, Դուք այսօրվա Ձեր հարցազրույցում ասել եք, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին հակասում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին և երկկողմ պաշտպանական ջանքերին: Կոնկրետ համաձայնագրի ո՞ր կետին է դա հակասում:

– Կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը կարելի է ասել` հակասում է ընդհանրապես մասնակցությանը ՀԱՊԿ-ին: Ժամանակը, երբ բոլոր հետխորհրդային պետությունները՝ ներառյալ Ռուսաստանը, ունեին համագործակցության, գործակցության անհատական պլան ՆԱՏՕ-ի հետ, վաղուց անցել է: Հիմա, հատկապես այն բանից հետո, երբ ընդունվել ու իրականացվում է որոշումը` ԶՈՒ համատեղ զորամիավորում ստեղծելու մասին, մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին նոնսենս է, /նոն-սենս հայերեն` հիմարություն Մ. Խ/: Որովհետև արդեն այն բանից հետո, երբ հետխորհրդային պետությունները ամեն մեկը յուրովի վերապրեցին ՆԱՏՕ-ի հետ սիրո և ամուսնության ժամանակաշրջանը, այդ դաշինքն իրեն թշնամի, պոտենցիալ հակառակորդ է հայտարարել Ռուսաստանին և, բնականաբար, ՌԴ դաշնակիցներին: Այս պայմաններում մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին` նոնսենս է:

– Իսկ Դուք չե՞ք կարծում, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ որոշել՝ որ միջոցառումներին մասնակցել:

– Կարծում եմ, ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ: Հայաստանը սուվերեն որոշում է ընդունել ոչ միայն մտնել ՀԱՊԿ, այլև Ռուսաստանի հետ ստեղծել Միավորված զորախումբ: Ի՞նչ կա այդտեղ: Հայաստանն ընդունել է այդ որոշումը, որը թելադրում է ինչ-որ կանոններ:

– Պարոն Կոլերով, սակայն Դուք այդպես էլ չնշեցիք, թե կոնկրետ համաձայնագրի որ կետին է հակասում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Որքանով տեղյակ ենք` Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության մասին պայմանագրերում նման կետեր, նման սահմանափակումներ չկան:

– Ի՞նչ կետեր չկան: Կա ռազմական համագործակցության լոգիկա` տրամաբանություն: Միավորված զորախումբը ենթադրում է ռազմական գաղտնիքի վստահության ռեժիմ և այլն: Եթե Դուք գնել եք ավտոմոբիլ, Դուք հետևում եք ճանապարհային երթևեկության կանոններին և վերջ: Եթե Դուք գնում եք Եվրամիության հետ ասոցացման, ապա պետք չէ ձևացնել, թե դա չի հակասում Հայաստանի անդամակցությանը ռուսական տնտեսական միությանը / նկատի ունի` ԵՏՄ-ին Մ. Խ./:

– Պարոն Կոլերով, բայց այժմ խոսք չի գնում Եվրամիության հետ ասոցացման մասին: 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից` բոլորիս հայտնի ճնշումների արդյունքում: Այժմ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

– Արտաքին քաղաքական ցանկացած համաձայանգիր նոր կանոն է: Եթե Դուք դրանց հետևում եք, ապա մնում եք էֆեկտիվ անդամ: Դուք կարող եք շարունակել մնալ ՀԱՊԿ-ի անդամ, բայց չհետևել այդ կանոններին, Դուք կարող եք շարունակել մնալ ԵՏՄ-ի անդամ, բայց չհետևել դրա կանոններին: Դա, իհարկե, Հայաստանի սուվերեն իրավունքն է: Ոչ մի վեճ այդ առթիվ չկա:

–  Պարոն Կոլերով, իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առթիվ: Չէ՞ որ դա նույնպես հասակում է ՀԱՊԿ-ի շրջանակում ռազմական համագործակցության տրամաբանությանը:

– Տարօրինակ է, որ այդ հարցն ինձ եք տալիս: Ես 10 տարի շարունակ հանդես եմ գալիս այդ զենքի մատակարաման դեմ: Բայց եթե Հայաստանին ձեռնտու չէ, այն չպետք է ստեղծի Միավորված զորախումբ Ռուսաստանի հետ, մինչդեռ Հայաստանը ստեղծել է:

– Ասել է թե՝ Հայաստանն այսուհետ պետք է համաձայնեցնի՞ իր բոլոր ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ:

– Ես կասեմ՝ ինչ կլինի հետո: Զարգացնելով բազմավեկտոր քաղաքականությունը` Հայաստանն ավելի ու ավելի առանձնացնելու է իր ռազմական-պաշտպանական քաղաքականությունը դիվանագիտությունից: Այն դիվանագիտական ոլորտում կմերձենա Եվրամիության հետ, իսկ պաշտպանական ոլորտում կպահպանի իր հատուկ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վաղ թե ուշ այս երկու ուղղությունները կոնֆլիկտի մեջ կմտնեն: Եվ դիվանագիտության ու պաշտպանության միջև այդ կոնֆլիկտը կլուծվի հետևյալ կերպ. կհաղթի դիվանագիտությունը: Եվ հետևողական լինելու համար Հայաստանը ստիպված կլինի սառեցնել անդամակցությունը և՛ ԵՏՄ-ին, և՛ ՀԱՊԿ-ին: Իսկ եթե այդ ժամանակ Հայաստանի իշխանության մեջ լինեն այնպիսի քաղաքական ուժեր, ինչպիսին «Ելք»-ն է, իսկ ես կարծում եմ՝ դա կլինի շատ շուտ, ապա Գյումրու ռազմաբազան կփակվի և համատեղ զորամիավորումը կլիկվիդացվի: Եվ դա նույնպես կլինի Հայաստանի սուվերեն իրավունքը:

-Պարոն Կոլերով, «Ելք»-ի ո՞ր հայտարարություններն են Ձեզ այդ մտքին բերել, քանի որ «Ելք»-ի մի մասն է միայն հանդես գալիս ԵՏՄ-ից դուրս գալու օգտին: Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազան փակելուն, այդ մասին հայտարարություններ չեն եղել:

– «Ելք»-ի մի մասն է, թե երկու, դա «Ելք»-ի ներքին գործն է: Դա «Ելք»-ի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունն է, վերջ:

– Ասել է թե՝ ԵՏՄ-ից դուրս գալը ավտոմատ կերպով կբերի նրան, որ կփակվի նաև Հայաստանում ռուսական ռազմաբազա՞ն:

– Ոչ, ոչ ավտոմատ կերպով, բայց այդպիսին է զարգացման լոգիկան. սկզբում ԵՏՄ անդամակցության սառեցում, հետո ՀԱՊԿ անդամակցության սառեցում, իսկ հետո բազայի փակում: Աչքի առաջ է վրացական սցենարը: Իմ մոտ կա զգացողություն, որ Հայաստանը կարող է գնալ վրացական սցենարով:

– Եվ Ձեր կարծիքով, դա ի՞նչ կարժենա Հայաստանին:

– Ոչինչ: Առանձնապես ոչինչ դա չի արժենա:

– Ասել է թե՝ Հայաստանը ոչինչ չի՞ կորցնի:

– Ոչ, ոչինչ չի կորցնի: Կկորցնի արտոնյալ պայմաններով զենքի մատակարումը Ռուսաստանից:

– Իսկ ի՞նչ կկորցնի այդ դեպքում Ռուսաստանը, կարո՞ղ եք ասել:

– Ասել եմ և կրկնում եմ, որ արդեն 9 տարի, ինչ Ռուսաստանը ստեղծել է իր ռազմական բազաները Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, ռազմական տեսանկյունից Ռուսաստանը ոչինչ չի կորցնի:

– Այսինքն՝ Ռուսաստանի ՊՆ-ում չե՞ն հասկանում, որ Հայաստանի ռազմաբազան արդեն այնքան կարևոր չէ և չգիտես ինչու ա՞յլ լոգիակայով են շարժվում. ոչ միայն պահում են այստեղի բազան, այլև խոսում են նոր ռազմաբազաներ բացելու անհրաժեշտության մասին, նաև` համատեղ Հայ-ռուսական զորամիավորում ստեղծում…

– Գիտեք, յուրաքանչյուր գերատեսչություն ունի իր փիլիսոփայությունը: Ես չեմ ծառայում Պաշտպանության նախարարությունում: Կարծում եմ, եթե ես աշխատեի ՊՆ-ում, կուզենայի որքան հնարավոր է` շատ ռազմական բազաներ ստեղծել:

-Վերադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժությունների հարցին` Դուք կարծում եք, որ ռուսական կողմից չի՞ եղել ճնշում Հայաստանի վրա:

– Երբ 2013 թվականին Հայաստանը հրաժարվեց ԵՄ ասոցացման պայմանագիրը ստորագրել, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ուղիղ ասաց, որ Ռուսաստանը ճնշեց ու հասավ նպատակին: Ես ուզում եմ սպասել ու տեսնել՝ այս անգամ Շավարշ Քոչարյանը կամ մեկ ուրիշը կխոսե՞ն դրա մասին, թե՞ ոչ: Առայժմ նման պաշտոնական հայտարարություն Հայաստանի իշխանության կողմից չկա: Այդ առթիվ ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ փոխնախարարը և Ռուսաստանի կողմից ճնշման մասին ոչինչ չի ասել:

Մարինե Խառատյան