Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար

Լուրեր

22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
Բոլորը

Գանայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Պարտին Կանադայի մուտքի թույլտվություն չի ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակցության համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Իսպանական «Վիլյառեալի» ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Պանամայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի առաջին տուրի հանդիպմանը, որը կայանալու է հունիսի 17-ին Տորոնտոյում։

Մադրիդի «Աթլետիկոյի» ու Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստին Կանադայի մուտքի վիզա չտրամադրելու որոշումն ընդունել է երկրի կառավարությունը։

Կանադայի կառավարության կայքում նշված է, որ «եթե դուք կատարել եք հանցագործության կամ դատապարտվել եք դրա համար, ապա կարող եք անթույլատրելի համարվել Կանադա մուտք գործելու համար»։ 2025 թվականի հուլիսին Լոնդոնի ոստիկանությունը Պարտիին մեղադրանք էր առաջադրել բռնաբարության մի քանի դրվագներով։ Գանացի ֆուտբոլիստը չի ընդունել իր մեղքը և սպասում է դատավարությանը։