Եթե այդ զորավարժություններն ընդդեմ մեր դաշնակից երկրի են, մենք չենք կարող մասնակցել․ Շարմազանովը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարվելու մասին

Լուրեր

29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:07
Ինչպես Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հեռացավ Աղվերանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Tert.am-ին տված հարցազրույցում ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է վերջերս ստեղծված Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին:

Factor.am-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից և ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանից:

Պարոն Շարմազանովը նախ ընդգծեց, որ «Հայաստանը չի մասնակցել այդ զորավարժություններին, քանի որ այդպես է հարմար գտել», ապա հիշեցրեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին հուլիսի վերջին մասնակցել է: «Մենք մասնակցել ենք, քանի որ այն բացառապես ռազմաբժշկական՝ հումանիտար միջոցառում է եղել, իսկ այս զորավարժություններին չենք մասնակցել, քանի որ այս պահին հարմար չենք գտել։ Սակայն սա այն հարցը չէ, որ աժիոտաժ դարձնենք։ Հայաստանը դեպի ՆԱՏՕ գնալու ոչ միտում, ոչ էլ նպատակ ունի, ուզում եմ չգերագնահատենք չմասնակցելու խնդիրը»,- ասաց նա։

Շարմազանովն, այնուամենայնիվ ընդգծեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցում է, ինչպես օրինակ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ, սակայն անվտանգության խնդիրը «տրվում է հայ-ռուսական միացյալ զորախմբին և ՀԱՊԿ-ին»։

«Ընտրությունը վաղուց կատարված է, և մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, սա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու ենք, բայց մենք ՀԱՊԿ-ի առանցքային անդամ ենք»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Այնուամենայնիվ` մեր ճշտող հարցին` ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունն արդյոք հակասում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրին, ինչպես որ հայտարարել է Կոլերովը, Շարմազանովը պատասխանեց․ «Եթե այդ զորավարժություններն ընդդեմ մեր դաշնակից երկրի են, ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրի, բնականաբար, մենք չենք կարող մասնակցել․ ես ո՛չ ռազմական փորձագետ եմ, ո՛չ էլ ՊՆ ներկայացուցիչ, սպառիչ պատասխան չեմ կարող տալ։ Եթե խոսքը գնում է ընտրության մասին՝ ՆԱՏՕ, թե ՀԱՊԿ, Հայաստանը ընտրել է ՀԱՊԿ-ը և կարիք չկա չմասնակցելուց ողբերգություն սարքել: Եթե ՆԱՏՕ-ի զորավարժությունը լինի երրորդ կողմի դեմ, իսկ այդ երրորդ կողմը ՀԱՊԿ անդամ երկիր լինի, բնականաբար, մենք չենք մասնակցի: Որքան Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, կրկնակի անգամ՝ մենք ՀԱՊԿ անդամ: Հայաստանն իր անվտանգության համակարգի ամենաառաջնային դերը հատկացնում է ՀԱՊԿ-ին, իսկ թե Կոլերովն ինչ է ասել, ինչ չի ասել, ինձ չի հետաքրքրում: Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի»։

Իսկ ահա ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, որից և ակնկալվում էր սպառիչ պատասխան, հրաժարվեց այս թեմայով մեկնաբանություն տալ` հիշեցնելով իր փոփոխված կարգավիճակի մասին. «Հիմա ձեր կարծիքով ես դա պետք է մեկնաբանե՞մ, ինչ պետք է ասեի` արդեն ասել եմ: Ես արդեն պատգամավոր չեմ, որ ցանկացած հարցի արձագանքեմ»,- ասաց ՊՆ նորանշանակ փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Արտակ Զաքարյանն այսօր ավելի վաղ մեկնաբանել էր, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել զորավարժություններին՝ նշելով, որ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին, ապա հավելել էր՝ դա պլանավորված էր, սակայն պլաններում վերանայումներ են եղել։ Ինչ վերաբերում է մեզ հետաքրքրող կոնկրետ հարցին` արդյոք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրին, պարոն Զաքարյանն այդ մասին որևէ պարզաբանում չի տվել:

Հավելենք, որ մինչ այդ էլ` այսօր առավոտյաան ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին ասել էր, որ ՀՀ ՊՆ-ն ի սկզբանե չէր հայտարարել զորավարժություններին մասնակցելու մասին։

 

Սեդա Ղուկասյան