Վորոնեժում Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ է տուժել (այդ թվում երկու երեխա). հայտնում է news.rambler.ru-ն: «Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրին Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և դուրս եկել ճանապարհից: Վթարի արդյունքում վիրավորվել է 3 մարդ: Ավտոբուսն իրականացնում էր Մոսկվա-Երևան երթուղին, տրանսպորտային միջոցում կար 39 մարդ»,- …

