Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանատանն այսօր տեղի ունեցած միջոցառմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Ելույթում ասվում է. «Հարգելի՛ Իվան Կիրիլի, Սիրելի՛ ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին մեծ տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ռուսաստանյան պետության և հասարակության պատմության մեջ այս …

