Այդ պայմանագրին նաև հակասում է, որ իրենք մեր թշնամիներին զենք են վաճառում. քաղաքագետների արձագանքը՝ Մոդեստ Կոլերովի հայտարարությանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դա եղել է Ռուսաստանի կողմից ամենալկտի շանտաժն ուղղված Հայաստանին»,- Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու փաստին:

Հիշեցնենք՝ երեկ մեկնարկած զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 11-ը, դրանց մասնակցում են ԱՄՆ ծովային հետևակի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները: Մինչ պաշտոնական Երևանից պնդում են՝ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին, իսկ փորձագիտական շրջանակներից հնչում են տեսակետներ, որ սա ռուսական կողմի հերթական ճնումն էր Հայաստանի վրա, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը Tert.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «այդ զորավարժություններին մասնակցությունը հակասում է վերջերս ստեղծված Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին»:

«Այդ փորձագետը թող ռուս ժողովրդական հեքիաթները գնա իրենց տանը պատմի, եթե անցած զորավարժությունները չէին հակասում, սա էլ չէր հակասի, թող հեքիաթներ չպատմի: Այդ պայմանագրին նաև հակասում է, որ իրենք մեր թշնամիներին զենք են վաճառում, այնպես որ, թող իր պայմանագրով հանդերձ կորի, գնա»,- հակադարձեց Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է հարցի հետ կապված Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա ըստ քաղաքագետի՝ դրանք հայտարարություններ են՝ ուղղված դեմքը փրկելուն և ոչ ավելին. «Իմաստային առումով, քաղաքական առումով դրանց քաշը հավասար է զրոյի: Նման հայտարարություններ անելով պետք չէ ունկնդրի մտավոր ունակությունները կասկածանքի ենթարկել»:

Մեր հարցին՝ եթե պնդում է, որ միակ պատճառը ռուսական կողմի ճնշումն էր, ապա ինչո՞ւ մեկ ամիս առաջ այդ նույն ճնշումը չգործադրվեց, երբ Հայաստանը մասնակցեց Վրաստանում անցկացված զորավարժություններին, Մեհրաբյանը նկատեց. «Իրավիճակ է փոխվել, ռուս-ամերիկյան հարաբերությունները թևակոխել են աննախադեպ փուլ, որի ընթացքում Վաշինգտոնը Մոսկվային ցույց է տալիս իր արժանի տեղը: Ռուսներն էլ, Հայաստանը մշտապես դիտարկելով որպես մանրադրամ, Վաշինգտոնին մանր կեղտոտություն են անում այդ ուղղությամբ: Բացի այդ, Ռուսաստանը չի զրկում իրեն սեպտեմբերի 3-ից չորս տարի անց Հայաստանին կրկին ստորացնելու հաճույքից»:

ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում հիշեցրեց՝ Հայաստանի ձեռքերը կապող, ստրկացնող բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել, որոնցից որևէ օգուտ չկա, բայց վնասները գնալով մեծանում են: «Հիմա այնպիսի վիճակի առաջ ենք կանգնած, որ անհրաժեշտ է նոր որոշումներ ընդունել, քաղաքականությունը վերանայել: Ոչ ոք Ռուսաստանի առջև պայման չի դրել չէ՞ Ադրբեջանին զենք չվաճառել, բայց ինչո՞ւ չեն արել: Հիմա պետք է դնել այդպիսի խնդիրներ»:

Քաղաքագետը համոզված է՝ վերջերս Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ հարցը քննարկվել է. «Պարզ է՝ այդ հարցը դրվել է, ասել են՝ մեր դուրը չի գալիս, մի մասնակցեք»:

Շողիկ Գալստյան