ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի որոշմամբ փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ կայացրել է որոշում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը: Որոշման եզրափակիչ մասում նշված է հետևյալը. «1. Փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ՝ 1.1. Արձանագրել, որ՝ Փաստաբանները քրեական գործերով արդարադատության իրականացման հարցում կարևոր և անփոխարինելի սուբյեկտներ են, և պետական ծառայողները …

