Ռուսաստանում ընտանեկան բռնության օրենքի դեմ նույն փաստարկներն են բերվում, ինչ Հայաստանում

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցան» այսօր կազմակերպել էր քննարկում  «Հայկական և վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին  Ռուսաստանից ժամանած քաղաքացիական ակտիվիստ, ՌԴ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի համահեղինակ Ալյոնա Պոպովան,Վրաստանից՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Թամար Դեկանոսիձեն և այլք:  Ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարության ևՈստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ:

Factor.am-ը զրուցել է ՌԴ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի համահեղինակ Ալյոնա Պոպովայի հետ:

– Ըստ Ձեզ՝ ո՞ր կառույցները պետք է պատրաստ լինեն  օրենքի ընդունմանը: 

-Կարծում եմ , որ օրենքը  խիստ անհրաժեշտ է: Այն, իհարկե,  պետք է ընդունի Պառլամենտը: Ահա այստեղ մենք լսեցինք Վրաստանի և մեր երկրի օրինակը , սակայն Ռուսաստանում այդ օրենքը դեռ չի ընդունվել,  և մենք պայքարում ենք դրա ընդունման համար:  Ես հանդիսանում եմ  այդ օրինագծի  համահեղինակը և այժմ հետևում եմ, թե ինչպես է այդ օրենքը ընդունվում Հայաստանում: Այն բոլոր կառույցները, որոնք զբաղվում են կարգ ու կանոնի պահպանմամբ, հասարակության պաշտպանությամբ, մասնավորապես՝ոստիկանությունը, շատ մեծ դեր է խաղում, երբ  մտնում է ընտանիք,  նա որոշում է՝  տալ արդյոք պահպանության հայտագիր, թե ոչ, անխոս այս պարագայում մեծ դեր ունի նաև դատական համակարգը, նրա (քանի որ բռնության ենթարկվածին շատ դժվար է ապացուցել, որ նա ենթարկվել է բռնության), վերաբերմունքը բռնության ենթակվածի նկատմամբ, հասարակական կազմակերպությունները, որոնք օգնություն են ցուցաբերում տուժողին:

Իրականում ընտանեկան բռնության դեմ օրենքը  տարբեր երկրներում դրական ազդեցություն է ունենում հասարակության վրա, այն կտրուկ փոխում է հասարակությունը:

-Ինչպիսի՞ իրավիճակ է Ձեզ մոտ Ռուսաստանում:

-Մեզ մոտ հունվար ամսին ապաքրեականացրեցին ընտանեկան ծեծը, մենք այդ որոշման դեմ ակտիվ պայքարի մեջ էինք, նմանատիպ փաստարկներ էին հնչում, ինչպիսիս հնչում են  ձեր երկրում՝ որ չի կարելի մուտք գործել ընտանիք, որ մենք ունենք ավանդական արժեքներ, բայց այս պահին ես չեմ կարծում, որ Ռուսաստանում  կամ ձեզ մոտ կամ Վրաստանում և այլ որևէ երկրում ավանդական արժեք է հանդիսանում բռնությունը: Ավելին, այն չի կարող ընտանեկան արժեք լինել: Այժմ մենք Պառլամենտում բաժանում ենք մեր օրինագիծը, որը վերաբերում է նաև ընտանեկան բռնությանը: Ընտանեկան բռնության վիճակագրությունը  զարհուրելի է: Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ 2016 թ․ ընթացքում մենք ունենք 50  000 ընտանեկան բռնության դեպք, որոնցից  36 000-ի դեպքում տուժողը կանայք, 11 000-ի դեպքում՝ երեխաները և 5000-ի՝ տղամարդիկ, պետք է այս դեպքում հիշեցնեմ, որ բռնությունը գենդերային, տարիքային կամ սոցիալական անապահով շերտերի խնդիրը չէ․ այն բոլորի խնդիրն է։ Այս դեպքում նաև հարկավոր է նշել, որ այս բոլոր տվյալները նվազեցված են, քանի որ մենք չունենք օրենք և հստակ սահմանում, թե ինչն ենք  համարում ընտանեկան բռնություն: Ես այսօր հատուկ եկել եմ  վերնաշապիկով, որի վրա գրված է, որ մենք ունենք քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները , որոնցով բնութագրվում է կատարված բռնությունը, սահմանվում է արդյոք դա բռնություն է թե ոչ , հետո նոր քննվում է՝ ընտանիքի անդամների, թե մտերիմների կողմից է կիրառվել, դա  ֆիքսված է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում:

Սակայն երբ հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը անցկացնում է հարցում, պարզվում է, որ ամեն 4-րդ հարցվող կին ենթակվել է ընտանեկան բռնության, իսկ մենք ունենք 78 միլիոն կին։  Պարզ է դառնում, որ բռնության ենթակված կանանց տարեկան ցուցանիշը ոչ մի կերպ  չի կարող կազմել 36 000:  Մենք նույնպես ունենք այդ դժոխային ասացվածքների շարանը, օրինակ՝ «Եթե ծեծում է, ուրեմն սիրում է», կամ «Ծեծիր կնոջը մուրճով և նա ոսկի կդառնա»: Մենք կարծում ենք, որ նմանատիպ հայտարարություններ անելն ու  կնոջը ստորացնելը   ահավոր դեստրուկտիվ են, բազմաթիվ խեղված ճակատագրեր կան և միայն քրեական գործերի 2 տոկոսն է հասնում դատարան, կանանց 98 տոկոսը վախենում է դիմել ոստիկանություն, քանի որ համակարգը կոչված չէ իրենց պաշտպանելու։ Մեկ այլ մեծ բացթողում է այն, որ եթե դուք ենթակվել եք ընտանեկան բռնության, ապա ինքներդ ձեր գումարով պետք է  վարձեք փաստաբան, իսկ պետությունը մեր տված հարկերով կտրամադրի անվճար փաստաբան բռնարարին,  և ամբողջ դատական պրոցեսի ժամանակ դուք կծախսեք գումար ձեր պաշտպանության համար, իսկ նա ոչ:  Ես Ռուսաստանի Դաշնության բոլոր այն կանանց անունից, որոնք չեն ուզում դառնալ բռնության զոհ, ասում եմ, որ մենք ձեզ շատ աջակցում ենք, որպես օրինագծի համահեղինակներ ձեզ աջակցում է նաև մեր մասնագիտական խումբը: Ընտանեկան բռնության  կանխարգելման օրենքը պետք լինի բոլոր երկրներում: Ես եկել եմ այստեղ, որպեսզի ասեմ, որ չգիտեմ մի կին, խելամիտ մտածող մի կին, որը դեմ է այս օրենքին: