Մեկնարկել է Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

2017 թվականի հոկտեմբերի 12-ից հոկտեմբեր 15-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Վաշինգտոն քաղաքում տեղի է ունենալու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում նախատեսվում են տնտեսական կարևորություն ներկայացնող մի շարք հանդիպումներ, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախագահի տեղակալ պարոն Սիրիլ Մյուլլերի և տարածաշրջանի տնօրեն՝ պարոն Ֆրանկ Հիմսկերկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ պարոն Էնթնի դը Լանոյի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարածաշրջանի հարցերով տնօրեն պարոն Ջիհադ Ազուրի հետ և այլն: Քննարկումների հիմնական շրջանակը ներառում է համաշխարհային տնտեսության, տնտեսական իրավիճակի զարգացման ընթացիկ միտումների, համաշխարհային ֆինանսական շուկաներում ֆինանսական կայունության, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի և զարգացող երկրներում աղքատության մակարդակի կրճատմանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 13-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ տիկին Բրիջիթ Բրինքի հետ:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային այցով կմեկնի Կալիֆոռնիա, որտեղ հանդիպում կունենա նահանգապետ Ջերի Բրաունի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր: