Բռնության ենթարկված կանայք պետության նկատմամբ չունեն վստահություն. պատգամավոր

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված կանայք պետության նկատմամբ վստահություն չունեն: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը:

«Բռնության ենթարկված կանայք չեն բարձրաձայնում այդ մասին, որովհետև չունեն վստահություն, որ պետության կողմից աջակցություն կունենան»,- նշեց պատգամավորը:

Տիկին Սարգսյանի համար հայկական ավանդական ընտանիքի մոդելը թեև ամենաընդունելին է, սակայն բռնության ենթարկվածների մասին վիճակագրական տվյալները փաստում են, որ հայկական ընտանիքի մոդելը խեղաթյուրվել է:

Ըստ պատգամավորի՝ օրենքի թե՛ կողմնակիցների, թե՛ ընդդիմախոսների նպատակը պետք է լինի ներդաշնակ հայկական ընտանիք ունենալը: Ինչ վերաբերում է օրինագծում տեղ գտած խնդրահարույց դրույթներին, ապա Լուիզա Սարգսյանն առանձնացրեց բռնարարին իր բնակության տարածքից հեռացնելու կետը՝ նշելով, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և ավելի բորբոքել բռնություն գործադրած անձին: Տեղեկացնենք, որ վաղը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: