«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Ըստ նույն հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին: Պաշտոնական խոսքում ՀՀ քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը: …

