Դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ, հայտնում է Life.ru-ն։ Դերասանը, իբր, Վիտալինային մեղադրել է իրեն սպանելու փորձի մեջ՝ ունեցվածքին վերջնականապես տիրանալու նպատակով։ Ալիքի տվյալներով, Արմեն Ջիգարխանյանը վերջին տարիներին իր ամբողջ ունեցվածքը գրանցել է կնոջ անունով։ Մի քանի օր առաջ Վիտալինան դիմել էր ոստիկանություն՝ խնդրելով տուն վերադարձնել իր փախած ամուսնուն։ …

