«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխան Կարապետյանի՝ Սննդի անվտանգության ծառայության պետ նշանակվելուց հետո գերատեսչության անդորրը խախտվեց, աշխատակիցներ ազատվեցին, ովքեր մամուլով սկսեցին բացահայտումներ անել։ Ոմանք աշխատանքից իրենց ազատումը վիճարկում են դատարանում։ ՍԱՊԾ խոհանոցից տեղյակ մեր աղբյուրը նշում է՝ կանխատեսելի է, որ այս կառույցը բոլոր դատական ատյաններում կպարտվի, քանի որ մարդկանց աշխատանքից ազատելիս օրենքի որեւէ նորմ չեն …

