Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերթական քայլն է ձեռնարկել ադրբեջանական զինուժի թիրախավորված գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ. հաղորդում է օմբուդսմենի աշխատակազմը: Հաղորդագրության համաձայն, Հայաստանի սահմանամերձ՝ մասնավորապես Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ օմբուդսմենի հատուկ զեկույցի անգլերեն և ֆրանսերեն տարբերակներն ուղարկվել են միջազգային կառույցներին։

