ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական երկու նախագիծ։ ««Ելք» խմբակցության պատգամավորներով այսօր շրջանառության մեջ դրեցինք երկու նախագիծ։ Դրանցից մեկով առաջարկում ենք դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել Ավելացված արժեքի հարկից, ինչը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում եւ կհանգեցնի դեղերի էժանացման։ Մյուսը …

