Հովիկ Աբրահամյանը ծանր է տանում իր շուրջը ստեղծված նոր իրավիճակը. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Մենք գրել էինք, որ Հովիկ Աբրահամյանը դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ բուժզննման համար, ինչը հաստատել էր ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։ Մեր տեղեկություններով, մինչ «Աստղիկ» դիմելը, նա 4 օր պառկած է եղել տանը. ունեցել է ճնշման եւ «հարակից» խնդիրներ, սակայն չի անսացել տնեցիների հորդորին` դիմել բժշկի, որպեսզի «շուխուր» չլինի: Բայց երբ դրան ավելացել են սրտային «տատանումները», ստիպված է եղել դիմել իր լավ բարեկամ Լֆիկի «Աստղիկ» հիվանդանոց: Որոշ տեղեկություններով` նա ծանր է տանում իր շուրջն ստեղծված նոր իրավիճակը, նաեւ այն, որ չհաջողվեց հանդիպել Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ վերջինիս հարաբերությունները լավ չեն նաեւ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի հետ` «լիքը տարաձայնությունների թեմաներ կան»: Սակայն Արգամիչի հարաբերությունները շատ լավ են Սամվել Կարապետյանի, անգամ իր վաղեմի թշնամու՝ Տիգրան Սարգսյանի եւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Վերջերս էլ նա հյուրընկալվել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանին եւ նրա հետ գեղատեսիլ Ծիծեռնավանք գնացել «ուքենդի» օրերին` ի հեճուկս իր «լավը չուզողների»: «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել եմ Արցախ: Եղել ենք մի շարք գեղատեսիլ վայրերում, հատկապես տպավորված եմ վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարեւորագույն կառույցներից մեկով՝ Ծիծեռնավանքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: