Երևանի քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրերի իրանացման ընթացքը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և …

