Տղամարդուն խեղդամահ է արել, իսկ կնոջն սպանել՝ կշռաքարով հարվածելով գլխին. Հրազդանի բնակիչը սպանություններից մանրամասներ է պատմել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրազդանի երկու բնակչի՝ կնոջ և տղամարդու, սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հրազդանի բնակիչ։ Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, հայտնաբերվել է երկու անձի դիակ՝ կնոջ և տղամարդու։

Տուժողների՝ Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի գտնվելու վայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից։

Քննությամբ պարզվել էր, որ նրանք ճանաչում են միմյանց, վերջին անգամ նրանց տեսել են միասին:

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, ընկերոջ հետ, Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկի բակից նույն քաղաքի Ջրառատ թաղամասի 403 հասցեում գտնվող իր հայրական առանձնատուն է տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչներ, 1961 թվականին ծնված Վարդուհի Սիմոնյանին և 1964թ. ծնված Սամվել Ալիխանյանին, որտեղ ծեծի ենթարկելով՝ Ս.Ալիխանյանից և Վ.Սիմոնյանից գումար է պահանջել և մերժում ստանալուց հետո տեղում՝ շորթմամբ, զուգորդված վերջիններին ապօրինաբար կյանքից զրկելու վերաբերյալ ծագած դիտավորությամբ, մետաղական լարով խեղդամահ անելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Սամվել Ալիխանյանին, այնուհետև կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ մետաղական կշռաքարով հարվածներ է հասցնելով Վարդուհի Սիմոնյանի գլխին, սպանել նրան: