Սիսիանի քաղաքապետը դիմել է դրսի գողականների օգնությանը. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Նոյեմբերի 5-ի ընտրություններից հաշված օրեր առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի ինքնաբացարկի դիմումը, ըստ տեղեկությունների, լուրջ հիմքեր է ունեցել։ Սիսիանի վերընտրված քաղաքապետ եւ ՀՀԿ-ի թեկնածու Արթուր Սարգսյանը դրսից գողականների է հրավիրել եւ Համբարձումյանին ստիպել դուրս գալ պայքարից։ Ի դեպ, Արտաշատում էլ, որտեղ ընդամենը 25 տոկոս մասնակցություն է գրանցվել, պարզվում է՝ մարդիկ քվեաթերթիկներում նշել են Արգամ Աբրահամյանի անունը։

Պաշտոնապես 77 անվավեր քվեաթերթիկ է գրանցվել։ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը, մեր հարցին, թե ինչու «Ելքն» այս ՏԻՄ ընտրություններին չմասնակցեց, ասաց․ «Սկսած վախից՝ տարբեր ռեսուրսների եւ ազդեցությունների սպառնալիքներն ազդում են քաղաքացիների վրա։ Մարդիկ ունեն փոքր բիզնես եւ վախենում են այն կորցնել, հարկայինը կմտնի․․․ բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած պաշտոնական ռեսուրսների չարաշահումից, վերջացրած քրեաօլիգարխիկ տարրերի ներգրավմամբ, տարբեր մարդկանց խաղից դուրս թողնելով։ Մեր առաջիկա ամիսների աշխատանքը լինելու է հենց խիզախ մարդկանց գտնելը, որոնք պատրաստ են ոչ միայն Ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրել, սրան-նրան փնովել, այլեւ կոնկրետ գործողությունների, դուրս գալ պայքարի։ Եթե լուրջ փոփոխություն ենք ուզում, ապա դրան պետք է մասնակից լինի յուրաքանչյուր քաղաքացի»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: