Աշխարհում սրընթաց իրադարձություններ են տեղի ունենում, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ԼՂ խնդրի լուծման վրա. հրավիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» Հ/Կ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ խոսելով ղարաբաղյան բանակցություններում պահպանվող տևական դադարի, ռուս-ամերիկյան սրվող հարաբերությունների հավանական վտանգների և հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտության չիրացված հնարավորությունների մասին: Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին Այվազյանը նշեց, որ նախկինում Խորհրդային միությունը …

