Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում երեկ հակառակորդի կրակոցներից բռնկված հրդեհի արդյունքում այրվել է ցորենի բերքը, որն օրեր շարունակ բնակիչները չէին կարողանում հավաքել: Այս մասին Factor.am-ին հայտնեց Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։ «2-3 հա ցորեն էր մնացել առանց հավաքելու, էդ ամբողջն այրվեց»,- պատմեց Սերյոժա Ալեքսանյանը՝ հավելելով, որ երեկ կեսօրին հնչած կրակոցներից հետո գյուղում իրավիճակը խաղաղ է: …

