ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս 6 անձի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը: …

