Միջազգային հանրությունն անզոր է. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սարգսյան–Ալիև հանդիպման ընթացքում սահմանային լարվածության մեղմացմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերման ֆոնին սահմանին զոհ ունեցանք: Իսկ երեկ արդեն Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին հրետանային զինատեսակներ` հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հաշվի առնելով առհասարակ վերջին 23 տարիների սահմանային իրավիճակը, կարող ենք փաստել, որ Ադրբեջանը երբեք էլ խաղաղության գնալու պատրաստակամություն չի ունեցել:

«Ավելին՝ 2011 թ.–ից Ադրբեջանի ծախսերը հուշում էին, որ խնդիրն ավելի շատ ռազմական ճանապարհով է ուզում լուծել: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015 թ. հասել էր 3,2 մլրդ դոլարի: Սա ոչ թե խաղաղության ճանապարհով գնալու, այլ պատերազմի պատրաստվելու գործընթաց է: Իսկ ներքին լսարանի համար արված բոլոր հայտարարությունների մեծ մասը ևս հուշում էր, որ Ադրբեջանը խնդիրը փորձելու է ռազմական ճանապարհով լուծել, և ապրիլյան պատերազմն այդ օրինակներից մեկը եղավ: Կապ չունի՝ իրենք ինչ են հայտարարում, իրենց գործողություններն են հուշում, թե ինչ են ցանկանում անել: Եվ այդ տեսանկյունից իրենց ռազմական բյուջեի անընդհատ ավելացումը շատ բան է հուշում»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ այն, որ Սարգսյան–Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանը կարող էր նման պահվածք դրսևորել, նորություն չէ. «Երևի միայն Սերժ Սարգսյանն էր, որ հույս էր հայտնել ու հավատացել, թե հնարավոր է պայմանավորվածությունները պահվեն: Փորձը ցույց տվեց, որ պայմանավորվածությունները չեն պահում, և Արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հեռանկար գրեթե չկա»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Վերջինս ընդգծեց՝ ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»–ին տված հարցազրույցում երեք պահանջ էր ներկայացրել:

«Այդ պահանջներից գրեթե ոչ մեկը չկատարվեց: Ավելին՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները Ժնևում «ջրվել» են: Ի դեպ, եթե Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո արված հայտարարությանը նայենք, ապա այնտեղ հղում է կատարվում Վիեննայի պայմանավորվածություններին: Ժնևի հանդիպումից հետո արված հայտարարության մեջ, սակայն, որևիցե հղում չկա ո՛չ Սանկտ Պետերբուրգի և ո՛չ էլ Վիեննայի պայմանավորվածություններին: Դրանք կարևոր են սահմանային լարվածության թեթևացման, հետաքննող մեխանիզմների ստեղծման, ինչպես նաև՝ Կասպշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման առումով: Կարող ենք ասել, որ այս ամենն այժմ բանակցային սեղանից դուրս է: Բանակցությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ միջազգային հանրությունը մեծ հաշվով անզոր է տարածաշրջանում ինչ–որ բան անել: Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները համանախագահները չեն կարող իրականացնել: Իրենք խաղաղություն չեն պարտադրելու՝ կողմերը պետք է համաձայնության գան: Բայց Ժնևը ցույց տվեց, որ նույնիսկ նախնական պայմանավորվածությունները չեն կարողացել բանակցային սեղանին պահել և դրանք դուրս են մղվել»,–նշեց նա՝ հավելելով, որ այս առումով պետք է հասկանալ, որ լարվածությունը շարունակվելու է:

«Ադրբեջանը փորձելու է նոր մարտավարություն կիրառել և թեժ պահել գիծը: Ադրբեջանը որևիցե ձևով պատրաստ չէ խաղաղության գնալ: Իսկ եթե մենք խաղաղություն ենք ուզում, ավելի շատ պետք է պատերազմի պատրաստվենք, որպեսզի կարողանանք ապահովել այդ խաղաղությունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում