Հրդեհից տուժած արմավիրցիներն այս գիշեր էլ են դրսում մնալու. ո՞ւր են նայում իշխանությունները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արմավիր քաղաքի ծայրամասում գտնվող  Սիլիկյան 23/9 վթարային շենքի բնակիչները երեկ ժամը 22:00-ի սահմաններում բռնկված հրդեհի արդյունքում դուրս են փախել բնակարաններից և գիշերն անցկացրել են բակում: Շենքը ողջ գույքով մոխրացել է նրանց աչքի առաջ: Մնացել են միայն պատերը, որոնք ամեն վարկյան կարող են փլվել:

4-րդ կարգի վթարային այս շենքում 13 ընտանիքներ էին բնակվում: Ոմանց օգնել են, տանիք են տվել հարազատները: Ամենաանճարները մնացել են քաղաքային իշխանություններին սպասող: Նրանք պատմում են, որ երեկ գիշերվանից այստեղ հերթապահում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Բնակիչները նշում են, որ բազմիցս ահազանգել են քաղաքային իշխանություններին շենքի վիճակի մասին, ասել են, որ մի օր տանիքը փլվելու է իրենց գլխին: Բայց նրանց հանգստացրել են՝ ասելով. «Ինչքան կապրեք, կապրեք»:

Քաղաքապետարանից բնակիչներին 60 հազարական դրամ ֆինանսական օգնություն են խոստացել, բայց ժամանակավոր կացարաններում տեղավորելու մասին ոչ մի խոսք: Քաղաքապետարանի աշխատողները ևս դեպքի վայրում էին: Սկզբում չէին ցանկանում ներկայանալ: Հետո, երբ կրքերը թեժացան, որոշեցին պատասխանել մեր հարցերին: Փոխքաղաքապետը հայտնեց, որ Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է եղել, որ հրդեհից տուժածներին կացարաններ են առաջարկվել, որոնցից նրանք հրաժարվել են: Մինչդեռ հրդեհից տուժածները մեզ հետ զրույցում պնդեցին, որ իրենց կացարան չեն առաջարկել: Այս գիշերը նրանք կրկին բակում են լուսացնելու:

Սյուզան Սիմոնյան