Պաշտպանները պահանջում են «Սասնա ծռեր»-ի գործերը միավորել մեկ վարույթում. «Փաստինֆո»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր»-2-ի գործով այսօրվա դատական նիստում դատարանը՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մասնատված երեք գործերը մեկ վարույթում միավորելու մասին. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ պաշտպանական կողմի, նույն անձինք՝ վկաներն ու ամբաստանյալները, պետք է հարցաքննվեն բոլոր երեք գործերով: Գործի մասնատմամբ խախտվում է գործի ամբողջականությունն ու լրիվությունը, արդար դատաքննության իրավունքը: Թեև գործը երեք մասի է բաժանվել գործի քննության ողջամիտ ժամկետները չխախտելու պատճառաբանությամբ, սակայն խախտվում են նաև քննության ողջամիտ ժամկետները: Ըստ պաշտպանական կողմի, գործերից մեկով կայացված դատավճիռը կանխորոշելու մյուս երկուսի ելքը:

Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ: Ըստ կողմի, գործեր առանձնացնելը չի կարող ազդել գործի լրիվության ու օբյեկտիվության վրա: Մեկ գործով դատավճռով, ըստ մեղադրող կողմի, ոչ թե հաստատվելու է մեղադրանքը՝ նաև մյուս գործերով, այլ հաստատվելու է տվյալ գործով ամբաստանյալների մեղավորությունը:

Ըստ դատարանի որոշման, ինքն իրավասու չէ այլ դատարանի կայացրած որոշումը քննել (գործերից մասեր առանձնացնելու որոշումը կայացվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից): Ըստ դատարանի այսօրվա որոշման, գործեր առանձնացնելը չի կարող ազդել գործի լրիվության ու օբյեկտիվության վրա:

Դատարանը մերժեց նաև ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի միջնորդությունն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Ըստ պաշտպանի, ամբաստանյալի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, նա ստացած ծանր մարմնական վնասվածքների հետևանքով ունի հենաշարժողական խնդիրներ, սակայն բուժում չի ստանում, իսկ պատշաճ բուժում չանցնելու դեպքում վնասվածքները կարող են հանգեցնել ոսկրային ինֆեկցիայի:

Հակառակ այն բանին, որ ՄԻԵԴ-ն որոշել է ժամանակավոր միջոց կիրառելու ու նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին, սակայն որոշումը մինչև օրս չի կատարվել:

Պաշտպան Լուսինե Սահակյանն իր հերթին նշեց, որ տվյալ դեպքում առկա են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոչ միայն հինգերորդ՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք, այլև երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ: Ըստ պաշտպանի, ՄԻԵԴ-ը՝ քննելով գործն անպայման կառավարությանն հարց է ուղղելու՝ արդյոք ամբաստանյալը ստացե՞լ է պատշաճ բուժօգնություն, թե՞ ոչ, արդյոք Դատապարտյալների հիվանդանոցը համապատասխանո՞ւմ է անհրաժեշտ չափանիշներին, թե՞ ոչ: Մասնավորապես, ՔԿՀ-ն ունի՞ որակյալ բժշկական կազմ, սարքավորումներ, պայմաններ նման կարգի հիվանդներին բուժօգնություն ցույց տալու համար: Միայն որակյալ բժշկական կազմ չունենալը, ինչպես նաև հիվանդի մասին հոգ տանելու համար կողմնակի անձանց առկա չլինելը բավարար է լինելու Կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում ճանաչելու համար: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ հենաշարժողական խնդիր ունեցող ամբաստանյալը դատարան է տեղափոխվում իր համար չհարմարեցված ավտոմեքենայով, ինչը նրան և նման խնդիրներ ունեցող ամբաստանյալներին շատ սուր ցավեր է պատճառում:

Դատարանը մերժեց միջնորդությունը, միաժամանակ նշելով՝ «անհրաժեշտության դեպքում տեղափոխել մասնագիտացված բժշկական հաստատություն»: