Հայաստանի իշխանությունները փորձում են մոլորեցնել օտարերկրյա պաշտոնյաներին. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունների կարծիքով օտարերկրյա պաշտոնյաները ծայրաստիճան միամիտ են ու այդ առիթից օգտվելով՝ փորձում են Հայաստանի մասին այնպիսի կեղծ փաստարկներ բերել, որոնք իրականության հետ լավագույն դեպքում հեռավոր աղերսներ ունեն միայն: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը Հնդկաստան այցի ժամանակ երեկ «DD news» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք տարիներ շարունակ առաջընթաց ունենք «Dooing business»-ի ցուցանիշով: Ես այսօր լսեցի, որ այդ աղյուսակում Հնդկաստանը 30 տեղով բարելավել է դիրքերը` գտնվելով 100 երկրների շարքում: Մենք էլ ենք բավական բարենպաստ գոտում, մենք առաջին 50 երկրների ցանկում ենք»:

 

Իհարկե, փաստ է, որ Հայաստանն առաջին 50 երկրների ցանկում է, բայց այս տարվա ընթացքում առաջընթացի փոխարեն միանգամից 9 հորիզոնականով նահանջել է՝ 38-րդ հորիզոնականից հայտնվելով 47-րդում: Ընդ որում, Հայաստանի հարեւան պետություններն, ընդհակառակը, առաջընթաց են գրանցել նույն «Dooing business»-ում: Եւ հետո, երբ պարզվեց, որ Հայաստանը «Dooing business»-ում զիջել է իր դիրքերը, նույն վարչապետ Կարեն Կարապետյանը արդարացել էր, որ «Ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլոր ատյաններից մասնակիցները լինելու են ղեկավարի տեղակալներ` իրենց անձնական պատասխանատվությամբ», նաեւ թվարկել թույլ կետերը՝ դատական համակարգ, սննկացման ինստիտուտներ, վարկերի տրամադրման գործընթաց…: Կարծում ենք՝ օտարերկրացիները եւս գիտեն կամ կարող են տեղեկանալ այս ամենի մասին, իրականությունը չես թաքցնի: Եւ անտեղյակ հայտարարությունները, թերեւս, չարժեն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: