Հավանության է արժանացել ՀՀ գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որով նախատեսվում է նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ կարկտապաշտպան ցանցեր ներդնել: Ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար նախատեսվում է առաջարկել հակակարկտային ցանցերի ձեռքբերման և ներդրման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ: Ըստ այդմ, նախատեսվում է տրամադրել 2 տոկոսանոց վարկեր 7 տարի ժամկետով: …

