Նալբանդյանն ընդունել է ՌԴ փոխարտգործնախարարին
Քաղաքականություն
22.11.2017 | 16:59Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին, ով գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցներին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ռուսաստանյան համագործակցությանը։