Համայնքների խոշորացումը պատմամշակութային հուշարձաններով հարուստ Արդվի համայնքում հանքարդյունաբերություն զարգացնելու նոր հնարավորություններ է բացել։ Բնապահպանության նախարարությունը կրկին հայտ է ստացել «Միռամ» ընկերությունից Արդվիում, Շեկաղբյուր լեռան լանջին երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար։ Հանրային քննարկումներ են լինելու, բայց այս անգամ դրանք չեն անցկացվելու Արդվի համայնքում, որը համայնքների խոշորացման արդյունքում միացվել է Օձունին։ Նախորդ անգամ՝ հուլիսին, արդվեցիները, վստահ լինելով, որ …

