Արդվին նորից վտանգված է․ համայնքի բնակիչները զրկվել են գյուղի ճակատագիրը որոշելու իրավունքից

Լուրեր

05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
Բոլորը

Համայնքների խոշորացումը պատմամշակութային հուշարձաններով հարուստ Արդվի համայնքում հանքարդյունաբերություն զարգացնելու նոր հնարավորություններ է բացել։ Բնապահպանության նախարարությունը կրկին հայտ է ստացել «Միռամ» ընկերությունից Արդվիում, Շեկաղբյուր լեռան լանջին երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար։

Հանրային քննարկումներ են լինելու, բայց այս անգամ դրանք չեն անցկացվելու Արդվի համայնքում, որը համայնքների խոշորացման արդյունքում միացվել է Օձունին։ Նախորդ անգամ՝ հուլիսին, արդվեցիները, վստահ լինելով, որ հանքի շահագործմամբ ոչնչացվելու է Արդվիի չնաշխարհիկ բնությունն ու հուշարձանները, տապալեցին քննարկումները, փակեցին գյուղի ճանապարհը «Միռամ» ընկերության և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների առաջ։

Հիշեցնենք, որ այս ընկերության անունը կապվում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Նա, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հերքել է իր առնչությունը ընկերության հետ։ Բնապահպանները կանխատեսում էին, որ համայնքների միավորման արդյունքում նոր, խոշորացված համայնքի ավագանին ավելի հնազանդ կլինի և կհաստատի Լոռվա բնաշխարհի համար կործանարար ծրագիրը։ Այժմ  նրանց կանխատեսումները մոտ են իրականացման։

Բնապահպանության նախարարությունը հանրային քննարկումները նախ նշանակել էր նոյեմբերի 29-ին, Օձունի համայքնապետարանի շենքում, ապա տեխնիկական պատճառներով տեղափոխել է Մղարթ համայնք, այլ օր և վայր ընտրելով՝ 1 դեկտեմբերի, Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայր։ Այդ օրը գնահատվելու է«Միռամ» ընկերության ներկայացրած նոր հայտը, քննարկվելու է ծրագրված երկրաբանական ուսումնասիրությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Բոլոր փաստաթղթերը Օձունի գյուղապետարանում են։ Առաջին քննարկումն արդեն անցկացվել է հոկտեմբերի 4-ին։

Արդվին, փաստորեն, որևէ կերպ չի մասնակցելու սեփական ճակատագրի որոշմանը։ Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի ազդեցության փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը Factor.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ նոր հայտը էապես տարբերվում է հնից։ Նախկին հայտում նշված է եղել մոտ 146 հեկտար Արդվի համայնքից և 54 հեկտար Մղարթի հողերից։ Այժմ Արդվիի հատվածը հանված է, մնում է ընդամենը Մղարթի 54 հեկտարը.«Հանրային քննարկում են անցկացրել 04 հոկտեմբերի 2017 թվականի, երբ որ Մղարթը եղել է համայնք, հիմա այս պահին կոչվում է բնակավայր, համայնքի ղեկավարը Նավասարդյան ազգանունով նախնական համաձայնությունն ուղարկել է փորձագիտական կենտոնին և դրա հիման վրա հայտը ստացել ենք և դրել ենք հանրային քննարկումների։ /Բ 04,04,  3 րոպե և 04,30/ Իրենք հարց են բարձրացնում, որ մեր ջրերն են օգտագործվելու, հանքավայրը եթե օգտագործեն, խանգարելու է մեր ջրերին։ Քննարկման ընթացքում այդ հարցերը կուսումնասիրվի, եթե դրա հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանա և կհիմնավորվի, կտրվի բացասական եզրակացություն, եթե խնդիրները այդքան լուրջ չլինեն, կտրվի դրական եզրակացություն»։

Ըստ Վարդան Սահակյանի, Արդվիի բնակիչները ունեն հնարավորություն մասնակցելու հանրային քննարկումների, քանի որ այդ գործողությունը հնարավոր ազդեցություն կարող է ունենալ նրանց համայնքի վրա։ Համահայկական բնապահպանական ճակատ շարժման ակտիվիստ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը, որը զբաղվում է Արդվիի խնդրով, վստահեցնում է, որ հանրային քննարկման եզրակացությունը, անգամ եթե այն բացասական է, իրավական հիմք չէ ծրագիրը չեղարկելու համար։ Բնապահպանը վստահեցնում է․նոր հայտը Արդվիի համար նույնպես վտանգավոր է։Հայտում նշված 54 հեկտարը Արդվիին ավելի մոտ է, քան Մղարթին։ Ապագա հանքի տարածքում են ձևավորվում Արդվիի ջրերը։

Օրերս արդվեցիները ահազանգել են Լևոն Գալստյանին և այլ բնապահպանների, որ «Հայանտառի» աշխատողները համարակալել են հանքարդյունահանման ապագա տարածք տանող ճանապարհին ընկած հարակից անտառի ծառերը։ Նրանք նկարել են համարակալված ծառերը և լուսանկարները տարածել են համացանցով մեկ։ Գյուղացիները նկատել են, որ այդ համարակալված ծառերը դեպի ապագա հանքարդյունաբերման տեղամաս տանող ճանապարհին են։ Դրանք հատելով, բացվում է հանքի ճանապարհը։

«Հայանտառը» պարզաբանում է․նշված ծառերը գտնվում են Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու անտառամասերում, որտեղ 2018 թվականին պետք է խնամքի և սանիտարական հատումների նպատակով տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ կատարվեն։

 

Արդվեցիները մարտական են տրամադրված։ Նախկին գյուղապետ Սամվել Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց․ «Հնարավոր է, որ երիտասարդները մասնակցեն քննարկմանը, բայց համայնքի դիրքորոշումը չի փոխվելու»։ Արդվիի «ոչ»-ը«այո» չի դառնա։

 

 

Սյուզան Սիմոնյան

Կարդացեք նաև Factor.am-ի՝ «Վիշապին սպասելիս․ Արդվի գյուղի հանքի հարցը փակված չէ» վերտառությամբ նյութը: