Քաղաքացիներն ահազանգում են՝ նույնականացման քարտեր չեն կարողանում ստանալ. անձնագրային և վիզաների վարչության պետի պարզաբանումը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացիներն ահազանգում են՝ արդեն 10 օր է՝ չեն կարողանում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ձեռք բերել նույնականացման քարտեր:

Factor.am-ին դիմած քաղաքացիները պատմել են, որ նույնականացման քարտերի հետ կապված խնդիրը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի նրանք Պետական եկամուտների կոմիտե հաշվետվություն ներկայացնեն:

«ՊԵԿ-ը դա հատուկ է արել, որպեսզի հաշվետվությունները ուշացվեն և քաղաքացիների տույժերի և տուգանքների տակ ընկնեն: ՊԵԿ-ն էլ կարողանա այդպես բյուջե լցնել»,- նշել է մեզ դիմած քաղաքացիներից մեկը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց՝ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված խնդիր կա: «Դիմումներ կարող ենք ընդունել, սակայն տպագրման հետ կապված խնդիր կա: Որպեսզի նույնականացման քարտը տպագրվի, կա նաև նույնականացման քարտի սերտիֆիկացում, քանի որ դա էլեկտրոնային փաստաթուղթ է, տվյալները գնում են էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ, որտեղ կա սերտիֆիկացման կենտրոն: Ստանում է նույնականացման քարտը սերտիֆիկատ, վերադառնում է մեզ մոտ՝ տպագրման: Այդ պրոցեսում ինչ-որ ծրագրային վերազինում է կատարվում, որն այժմ կարգավորվում է»,- պարզաբանեց Մնացական Բիչախչյանը:

Հարցին՝ այդ դեպքում եթե քաղաքացիները խնդիրներ են ունենալու, ինչպե՞ս է դա կարգավորվելու, անձնագրային և վիզաների վարչության պետը մանրամասնեց. «Եթե այդ փուլում քաղաքացու մոտ խնդիրներ առաջանան մեր՝ նույնականացման քարտ չտրամադրելու հետ կապված , մենք տալիս ենք տեղեկանք, որպեսզի, օրինակ, հարկային հաշվետվություններ ներկայացնելիս որևէ խնդիր չունենան»:

Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին ուղղված քաղաքացիների մեղադրանքին, ապա ըստ Բիչախչյանի՝ հնչած պնդումները չեն համախպատասխանում իրականությանը: «ՊԵԿ-ը շահագրգռված է, որ էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացվեն, և մեր կողմից տրված փաստաթուղթն արդեն իսկ բավարար է: Նախկինում ևս նման խնդիր եղել է , և ՊԵԿ-ը մեր կողմից տրված փաստաթղթով անձին ազատել է վարչական պատասխանատվությունից»,- հավելեց Մնացական Բիչախչյանը՝ տեղեկացնելով, որ խնդիրն առկա է որոշ տեղերում՝ նոյեմբերի 17-ից սկսած, իսկ ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի 20-ից:

«Ամեն վայրկյան սպասում ենք, որ արագ կարգավորվի»,- եզրափակեց պաշտոնյան:

Պարզաբանում փորձեցինք ստանալ նաև Պետական եկամուտների կոմիտեից, որտեղից մեզ հայտնեցին՝ խոսքն, ըստ երևույթին, եկամտահարկերի հաշվետվություններին է վերաբերում, որոնք ուղարկվում են էլեկտրոնային եղանակով: «Այս պահին այդպիսի խնդիր մեզ մոտ չկա, որ ծագած լինի ուշացումների պատճառով: Դա կերևա ժամանակի ընթացքում»,- ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից՝ ընդգծելով նաև, որ մնացած հարցերի առնչությամբ մեկնաբանության կարիք չեն տեսնում:

Շողիկ Գալստյան