Դահուկավազքի Հայաստանի հավաքականն այս օրերին Ֆինլանդիայում է: Հայ դահուկորդներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մասնակցում միջազգային մրցումների: Նրանք պայքարում են ձմեռային օլիմպիական ուղեգրերի համար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում նշեց, որ մեր դահուկորդները բավականին հաջող հանդես են եկել Սարիսելկա եւ Ռուկա (Ֆինլանդիա) քաղաքներում կայացած վարկանիշային մրցաշարերում. «Մեր դահուկորդների մոտ …

