Արագածոտնում 55 անձինք առանց բնակարաների համասեփականատերերի համաձայնության հաշվառվել և անձնագրեր են ստացել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև, հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր. տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, 

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված 55 անձանցից 43-ը կեղծ հիմքերով ստացած անձնագրերը ներկայացնելով` հատել են ՀՀ պետական սահմանը տարբեր սահմանային անցակետերով: Պարզվել է նաև, որ կեղծ հիմքերով անձնագրեր ստացած անձանց մեջ եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Բացի այդ, պարզվել է, որ անձնագրավորված անձանցից ոմանց կենսագրական տվյալները մտացածին են:

Կատարված նախաքննության ընթացքում նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գ. Ք.-ն երկու անձանցից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն, որի դիմաց կազմել, տպագրել և հանձնել է կեղծ հիմքերով նույնականացման քարտեր և կեղծ տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

Այսպիսով, ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու, իրացնելու, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև Գ. Ք.-ի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և վերջինիս ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ 1-ին մասերով, 3111-րդ հոդվածի 1-ին մասով ու 3-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: