Հայաստանի ամենահարուստ 10 տոկոս բնակչությունը 17.5 անգամ ավելի լավ է ապրում, քան ամենաաղքատ 10 տոկոսը

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

ՀՀ ԱՎԾ աղքատության վերաբերյալ կատարած վերջին հարցման տվյալների ամփոփումն առնչվում է 2016թ.-ի հետ: Պարզվում է, որ դեցիլային բաշխվածության կամ ամբողջ բնակչությունը 10 տոկոսանոց խմբերի բաժանելու պարագայում առաջին կամ ամենաաղքատ խմբի և ամենահարուստ 10-րդ խմբի միջև տարբերությունը կազմում է 17.5 անգամ:

 

Հայաստան. դրամական անվանական եկամուտների շարժընթացն ըստ տնային տնտեսությունների դրամական եկամուտների դեցիլային խմբերի 2016թթ.-ին (մեկ շնչի հաշվով միջին ամսական, դրամով)

Կյանքը վարդագույն ակնոցներով տեսնողի համար գուցե այս թիվը կամ 17.5 անգամը կարելի է ներկայացնել որպես իրականություն, սակայն սոցիոլոգները  շատ հստակ գիտեն, որ հարուստները, որպես այդպիսին, իրենց առջև դուռ չեն բացում և հարցմանը չեն մասնակցում, որի պարագայում այս թվային տվյալների, հատկապես, հարուստներին առնչվող բաղադրիչը,  գերհարուստների ընդգրկվածություն դժվար թե ապահոված լինի:

Բայց անգամ այս պարագայում պատկերը բավականին տխուր է:

Ամենաաղքատ 10%-ի մոտ դրամական եկամուտները միջինում մեկ ամսվա կտրվածքով անգամ չեն հասնում 10000 դրամի, հետևաբար նման ընտանիքները եթե միջինում բաղկացած լինեն 4 հոգուց, ստիպված են գոյատևել մոտ 37-38 հազար դրամով, որը գրեթե անհնար է պատկերացնել, իսկ ըստ տոկոսային հաշվարկի (10%) դա կազմում է մեր բնակչության 280-300 հազարը: Այս խմբի մարդիկ իրենց դրամական եկամուտների գրեթե կեսը կամ 4500 դրամը ստանում են թոշակների, նպաստների կամ կրթաթոշակների տեսքով: Իսկ որպես այդպիսին՝ ստանում են չնչին,  մոտ 1300 դրամ աշխատավարձ: Այս խումբը ստանում է նաև ամենաքիչ տրանսֆերտները, այսինքն` վերջիններս ոչ միայն իրենք գումարներ չունեն, այլ նաև գրեթե չունեն հարազատներ, որոնք արտերկրից կամ Հայաստանում օգնում են իրենց:

Երկրորդ ամենավատ 10% ապրողների կամ 2-խմբի մոտ եկամուտները գրեթե կրնակի ավելի են` 18.5 հազար դրամ: Կարող է արդյոք մարդն ապրել մեկ ամսում՝ ունենալով ընդամենը 18.5 հազար դրամ, սա ոչ այլ ինչ է, քան չքավորության դատապարտում, ինչը փաստորեն՝  ՀՀ բնակչության ևս 280-300 հազարի հասնող խմբի ճակատագիրն է:

3-րդ և 4-րդ խմբերում դրամական եկամուտները հասնում են 25.4 և 32.6 հազար դրամի, սա այն բաժանարար գիծն է, որտեղ ըստ ամենայնի աղքատության մակարդակը ենթադրվում է, որ մնաց ներքևում: Եթե, իհարկե,  կարելի է  մեկ ամսվա մեջ Հայաստանում գոյատևել 32.6 հազար դրամով: Այս խումբն իր եկամուտների գրեթե 5 հազար դրամը ստանում է 2 աղբյուրից, դրանք են` տրանսֆերտները և գյուղմթերքի վաճառքը:

Հետաքրքիրն այն է նաև, որ ինչքան հարստության խումբը փոխվում է դեպի միջին խավ և մոտենում ենք վերջին երկու՝ հարուստ 10 տոկոսանոց խմբերին, այնքան տրանսֆերտների մակարդակը ևս աճում է: Ստացվում է նաև, որ Հայաստանում որոշ առումով հարուստ են նրանք, ովքեր ունեն հարուստ բարեկամներ արտեկրում:

 

Հայաստան. դրամական անվանական եկամուտների շարժընթացն ըստ տնային տնտեսությունների դրամական եկամուտների (տրանսֆերտների բաղադրիչը) դեցիլային խմբերի 2016թթ.-ին (մեկ շնչի հաշվով միջին ամսական, դրամով)

5-րդ և 6-րդ դրամական եկամուտների 10 տոկոսանոց խմբերում եկամուտների չափը հասնում է 40 և 47 հազար դրամի: Եթե պայմանականորեն ամսվա կտրվածքով ընդամենը 100 դոլար ունեցողը դիտարկենք որպես աղքատ,  ապա ՀՀ բնակչության 60%-ը կհամարվի աղքատ:

 

Դրամական անվանական եկամուտների շարժընթացն ըստ տնային տնտեսությունների դրամական եկամուտներ աշխատանքից դեցիլային խմբերի 2016թթ.-ին (մեկ շնչի հաշվով միջին ամսական, դրամով)

Հաջորդ՝ 7-րդ խմբում մոտենում ենք նվազագույն աշխատավարձի շեմին կամ դրամական եկամուտների 56.6 հազար դրամին: Այս համադրությունը պատահական չի արվում, քանի որ աշխատանքից եկամուտներ կամ նվազագույն աշխատավարձից բարձր աշխատանքային եկամուտներ է ստանում ՀՀ բնակչության միայն 20 տոկոսը կամ ամենահարուստ 9-րդ և 10-րդ խմբերը: Իսկ սա նշանակում է՝ կամ հարցվողները սխալ են պատասխանել իրենց աշխատանքային եկամուտների վերաբերյալ տրված հարցին, կամ սա պետք է լուրջ մտահոգության առարկա լինի ամբողջ պետության մակարդակով, քանի որ բնակչության 80 տոկոսի աշխատանքից ստացվող եկամուտներն առավելագույնը հասնում են 46.4 հազար դրամի,  այն էլ՝ 8-րդ խմբի մոտ: Մի՞թե նվազագույն աշխատավարձ ստացողին կարելի է, օրինակ, դասակարգել միջին խավի մեջ, իսկ այս ցուցանիշներից երևում է, որ Հայաստանում միջին խավ գոյություն չունի:

Վերջին՝ 9-րդ խումբը,  ցույց է տալիս, որ Հայաստանում մոտ 280-300 հազար մարդ հասել է գրեթե 100 հազար դրամ դրամական եկամուտների: Այստեղ կա մեկ առանձնահատկություն, այն է` մեկ ընտանիքի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր խմբերից անդամներ, որը նշանակում է, որ անգամ 9-րդ խմբում ընդգրկված 4 հոգանոց ընտանիքը հնարավոր է չունենա 400 հազար դրամ եկամուտ: Այսինքն` ՀՀ ընտանիքների  գրեթե 90 տոկոսը մեկ ամսվա ընթացքում 400 հազար դրամ ունենալու շանս անգամ չունեն, քանի որ դա հնարավոր է միայն, եթե ընտանքի բոլոր անդամների եկամուտները լինեն 100 հազար դրամից բարձր և այստեղ լինի ընդգրկված 10-րդ կամ ամենահարուստների խմբին պատկանող ընտանիքի անդամ:

Այսինքն, պատկերավոր ասած, Հայաստանում 2 միլիոն 700 հազար մարդ իրենց ընտանիքի բոլոր անդամներով հանդերձ, փորձում են հասնել 1000 դոլարանոց ամսական դրամական եկամուտների բաղձալի մակարդակին և այդպես էլ չեն հասնում:

 

Հայաստան. Դրամական անվանական եկամուտների շարժընթացն ըստ տնային տնտեսությունների դրամական եկամուտների (թոշակների, նպաստների, կրթաթոշակների բաղադրիչը) դեցիլային խմբերի 2016թթ.-ին (մեկ շնչի հաշվով միջին ամսական, դրամով)

Ամենահարուստ 10 տոկոսանոց խմբում դրամական եկամուտներն ամսական մեկ շնչի հաշվով հասնում են 163 հազար դրամի, որից 131 հազարն աշխատանքից ստացած եկամուտներից են, մոտ 10 հազարը՝ թոշակ, նպաստ և կրթաթոշակներ, իսկ 12 հազարից ավելին՝ տրանսֆերտներ: Սակայն պետք է նշել, որ ամենաշատ կենսաթոշակները ստանում են 5-ից 8-րդ դեցիլային խմբերը:

Եվ սա այն իրականությունն է, որն անհավասար եկամուտների և անարդարության զգացում արթնացնելով՝ կոտրում է բոլոր մոտիվացիոն համակարգերը, որոնք սոցիալական վերելակների (լիֆտերի) միջոցով կարող են մարդկանց մի խմբից մյուսն անցնելու հնարավորություն տալ: Կապիտալի անհավասարաչափ բաշխվածությունը հանգեցնում է նաև եկամուտների անհավասարաչափ բաշխվածության սխեմաների ձևավորման: Իսկ բյուջետային քաղաքականությունը եկամուտների անհավասարաչափ բաշխվածության խնդիրը լուծելու փոխարեն  մարդկանց մոտ կարող է առաջացնել չաշխատելու ցանկություն:

 

Հայաստան. դրամական անվանական եկամուտների շարժընթացն ըստ տնային տնտեսությունների դրամական եկամուտների դեցիլային խմբերի 2016թթ.-ին (մեկ շնչի հաշվով միջին ամսական, դրամով)

 

Թ. Միքայելյան