«Եթե պետք լիներ ոչ զինվորական նախարարի PR անել, դա կարելի էր անել առաջին օրը՝ բոլորին հանելով»․ Թևան Պողոսյանը՝ Հայկազ Բաղմանյանի ազատման մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարդակային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի ազատման առթիվ հարցին, ասաց, թե հասարակությունը պետք է պահանջատեր լինի՝ հասնելու բոլոր մանրամասների իրազեկմանը։

«Ցանկացած որոշման մասին պետական համակարգում պարտավոր են զեկուցել հանրությանը, բայց դա նաև պահանջատեր լինելու խնդիր է։ Պետք է ամեն ինչը թափանցիկ ներկայացվի, և լինեն հաշվետու»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության հանդեպ հասարակական վստահությունը բարձրացնելու համար ՊՆ-ն պետք է բացատրություն տա՝ կոնկրետ ինչ թերացումների ու որ պարտականությունների չկատարման մասին է խոսքը, հակառակ պարագայում հասարակության մեջ կսկսեն շրջանառվել ամենատարբեր վարկածներ: ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատվելուց առաջ ՊՆ Վիգեն Սարգսյանը լրագրողներին ասաց, թե Բաղմանյանն ազատվում է իր հորդորով՝ նշելով, որ նրա «ազատման պատճառը աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն է»:

Հարցին, թե արդյոք Բաղմանյանի ազատումը Վիգեն Սարգսյանի ոչ զինվորական կերպարը ուժեղացնելուն միտված PR չէ՞ր, հատկապես որ թերացումների ու աշխատանքային պարտականությունների չկատարման առթիվ որևէ բացահայտում ու պատասխանատվություն չկա, Թևան Պողոսյանը պատասխանեց․«Եթե պետք լիներ քաղաքական իմաստով ոչ զինվորական նախարարի PR անել, դա կարելի էր անել առաջին օրը, միանգամից բոլորին հանել, ասել՝ դե նայեք, եկավ, մի օրվա մեջ ինչ-որ բարեփոխումներ արեցին»։

Նախկին պատգամավորի խոսքերով՝ Ապրիլյան պատերազմի սառը ցնցուղը ուշ թե շուտ պետք է անդրադառնար բոլորին։ «Հիմա իրենց հերթով այդ բարեփոխումները գնում են։ Չգիտեմ, արդյոք մեկ գեներալին հանելով պետք է PR անեին, բայց տեղի է ունենում գործընթաց, որտեղ հասունանում են նման իրավիճակներ»,- ասաց Պողոսյանը։ Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Երուսաղեմի շուրջ ծավալվող զարգացումներին, ինչպես նաև՝ Վ. Պուտինի՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերստին առաջադրվելու որոշմանը:

Մանրամասները դիտեք Թևան Պողոսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան