«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հարսանիքների միջակայքում ժամանակ է գտնում նաեւ զբաղվելու պետական հարցերով: Շաբաթ օրը նա Մոսկվայում մասնակցել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, իսկ արդեն կիրակի օրը աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը …

