«50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից». Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա երկու շնորհանդես

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ս. թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 14։00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա երկու շնորհանդես. կգործարկվի «Իմ նվագախումբը» վիրտուալ խաղը և կներկայացվի նոր հուշանվերների շարքը։  

Ինտերակտիվ խաղի շնորհիվ 50-ամյա հաստատությունը ևս մի անգամ մուտք կգործի զուգահեռ իրականություն՝ այդ կերպ ընդլայնելով իր սահմանները և հարստացնելով մշտական ցուցադրությունը։ Ինտերակտիվ այս խաղը ժամանցի, ուսուցման համադրություն է և սիմֆոնիկ նվագախմբի կազմին, դասավորությանն ու հնչողությանը ծանոթանալու հնարավորություն։ «Իմ նվագախումբը» ինտերակտիվ-վիրտուալ խաղը մշակել են հաստատության ցուցադրությունների և հանրահչակման բաժնի աշխատակիցները, տեխնիկական կատարումն իրականացրել են «Ինտերակտիվ վորլդ» ընկերության մասնագետները։ 

«50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից» խորագրով շնորհանդեսում կներկայացվի Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանի հոբելյանի առիթով ստեղծված հուշանվերները, որոնք կրում են կոմպոզիտորի ստեղծագործությունների բովանդակային շեշտը կամ նրա ժամանակների արտացոլքը: Յուրաքանչյուր հուշանվեր ունի մերօրյա կիրառութուն և գեղագիտական ամբողջություն։ Հուշանվերները ստեղծվել են տուն-թանգարանի աշխատակիցների մտահղացմամբ և իրագործվել տարբեր ընկերությունների ու վարպետների հետ համագործակցության արդյունքում։