Ախուրյանի ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքը, որը ոռոգում է Արագածոտնի և Արմավիրի մարզերը, ամբողջությամբ մաքրվել է և պատրաստ է շահագործման: ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցյալ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ջրանցքը բերնեբերան լցվել էր սելավաջրերով և ցեխով, ինչի հետևանքով անհնար էր դարձել ջրի մատակարարումը: ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության …

