Հայկական կողմը պետք է խուսափի ծայրահեղ դիրքորոշումներ հայտնելուց. Արա Պապյանը՝ Երուսաղեմի շուրջ զարգացումների մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսյրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը պետք է նայել տաբեր տեսանկյուններից: Factor.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիդենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Եթե նայում ենք Ամերիկայի ներքին կյանքի տեսանկյունից, ապա Թրամփը կատարեց իր նախընտրական խոստումը, որը տվել էր և որի համար ձայներ էր հավաքել՝ ստանալով հատկապես պրոհրեական և պրոիսրայելական լոբբիի աջակցությունը: Բայց եթե մենք նայում ենք միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների տեսանկյունից, ապա Թրամփի այս քայլը վիճակն ավելի կլարի, որովհետև վերջնական կարգավիճակն ի վերջո փոխադարձ համաձայնությամբ պետք է լուծվեր»,- նշեց դիվանագետը՝ նկատելով, որ Թրամփն այս պարագայում կարևորել է ներամերիկյան իրավիճակը:

Թեև Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունից հետո բախումներ են սկսվել իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև, այնուամենայնիվ, Արա Պապյանը կարծում է, որ լայնածավալ պատերազմի վտանգ չկա: «Սա դժվարացրեց Սաուդյան Արաբիայի դերակատարությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման և ընդլայնման հարցում: Սա հնարավորություն է տալիս Իրանին ավելի կոշտ հայտարարություններ անել Իսրայելի դեմ ՝ ասելով, որ հրեաների դրդմամբ ամերիկացիները նման քայլ արեցին: Բնականաբար, նաև Թուրքիային հնարավորություն կտա հայտարարություններով փորձել ստանձնել իսլամական աշխարհի խալիֆի կարգավիճակը»,- մանրամասնեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ առաջիկայում ականատես կլինենք հռետորաբանության փոփոխության և դիրքորոշումների կոշտացման:

Պաշտոնական Երևանը բավականին արագ արձագանքեց Թրամփի հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում նշված էր, որ «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»: Քաղաքագետը, չնայած այս հայտարարությունը համարում է զուսպ և ընդունելի, սակայն կարծում է, որ կարելի էր մի փոքր էլ սպասել, ապա ըստ իրադարձությունների ընթացքի՝ արձագանքել:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Արամ Ա կաթողիկոսի արձագանքին: Արա Պապյանի պնդմամբ՝ անկախ նրանից, թե Երուսաղեմը միջազգային ինչ կագավիճակ կունենա, սեփականության իրավատերը հայկական պատմամշակութային ժառանգությամբ հարուստ Երուսաղեմում մնալու է հայկական պատրիարքարանը:

«Ավանդաբար պատրիարքարանն ավելի հեշտ լեզու է գտել արաբների, քան հրեաների հետ, որովհետև հրեաները հանդես են գալիս ճնշումներով, փողով գնելու գայթակղություններով և այլն: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ կուրուստներ չունենանք»,- ընդգծեց քաղաքագետը:

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ պատրա՞ստ ենք արդյոք, Պապյանը պատասխանեց. «Փորձը ցույց է տալիս, որ պատրաստ չենք, ցավոք: Մենք ավելի վարժված ենք աշխատելու հայտարարություններով, քան թե իրավական դաշտում: Մի տեսակ արհամարհանք կա իրավունքի նկատմամբ, ավելի շատ փորձ է արվում հարցերը լուծել ավանդական «լեզու գտնելու» ճանապարհով: Կան անվիճելի հայկական սեփականություններ, որոնց վտանգ չի սպառնում, բայց կան ոմանց կողմից վիճարկվող սեփականություններ, և այդ ոմանք միշտ չէ, որ հրեաներն են կամ արաբները»:

Ըստ քաղաքագետի՝ այս իրավիճակում հայկական կողմը պետք է խուսափի ծայրահեղ դիրքորոշումներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան