Մենք հնարավորություն ունենք օրենսդրական մակարդակով դիտարկել ՀՀ կրթական համակարգն իր ամբողջության մեջ՝ մանկապարտեզից մինչև գիտություն. ԿԳ նախարար

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական հանրային քննարկումն ընթացել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել փաստաթղթի մշակողներին՝ ընդգծելով, որ այն բավականին լուրջ և երկարատև աշխատանքի արդյունք է:  «Մենք մի քանի անգամ մոտեցել ենք այս ռազմավարական փաստաթղթի մշակմանը: Քանի որ կրթական բոլոր միջազգային փաստաթղթերը նախատեսված են մինչև 2030 թվականը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն պատրաստում է կրթական համակարգի բոլոր փոփոխությունները, որտեղ «Կրթություն բոլորի համար» մոտեցումից կտրուկ անցում է կատարվել դեպի կրթության որակին, և մենք ևս ունենք այդ հիմնախնդիրը,  որոշվեց Կրթության զարգացման պետական ծրագիրը ևս նախատեսել մինչև 2030 թվականը: Ծրագրի այն հատվածը, որ պետք է ստանա օրենքի ուժ, ավելի հայեցողական է. այնտեղ հիմնականում ներկայացված են տեսլականը և զարգացման ուղղությունները, սակայն դրանց զուգահեռ առկա է նաև գործողությունների հստակ պլան: Արդեն հանրային քննարկման է ներկայացվել նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, և այսպիսով մենք հնարավորություն ունենք օրենսդրական մակարդակով դիտարկել ՀՀ կրթական համակարգն իր ամբողջության մեջ՝ մանկապարտեզից մինչև գիտություն: Քանի որ ներկայումս մեծացել է կրթության հանդեպ հետաքրքրությունը նաև ներդրումների պահով, մենք փորձել ենք ստեղծել այնպիսի ընդհանուր պլատֆորմ, որտեղ հրավիրվել են մասնակցելու և՛ պետությունը, և՛ անհատ գործընկերները, և՛ միջազգային կառույցները, և՛ դոնոր կազմակերպությունները: Այսինքն՝ մեր խնդիրն է այդ պլատֆորմում յուրաքանչյուրին ցույց տալ իր շահը, իր տեղը և իր զարգացման հնարավորությունները: Այլ խոսքով՝ սա, այսպես ասած, ներդնաշնակության փաստաթուղթ է, որտեղ հաջողվել է ներառել ազգային ու  պետական հիմնախնդիրները, ներկա քաղաքակրթական զարգացման  ուղղվածությունները, ինչպես նաև նաև մեր երկրի առանձնահատկությունները»,-նշել է նախարարը՝ ներկաներին հորդորելով ակտիվորեն մտնել երկխոսության մեջ և իրականացնել խորը և համակողմանի քննարկում, քանի դեռ փաստաթուղթը գտնվում է քննարկման փուլում:

«Դպրոց-կենտրոնների միության» նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանն իր գոհունակությունն է հայտնել, որ ծրագրի հանրային քննարկմանն իր անմիջական մասնակցությունն է բերել միությունը: «Այս ծրագիրն այն կարևորագույն  փաստաթուղթն է, որը պետք է ապահովի մեր կրթության և հետևաբար մեր երկրի մինչև 2030 թվականի զարգացումը: Մենք ունենք նաև մեր երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը 2014-2025թթ., որտեղ առանձին նշված են բոլոր ոլորտների զարգացման ուղղությունները: Կարծում եմ, որ  Կրթության զարգացման պետական ծրագիրը ևս հենված է մեր երկրի որդեգրած քաղաքականության վրա: Ես հորդորում եմ բոլորիդ գործուն մասնակցություն ունենալ ծրագրի վերամշակմանը՝ առավել լավ արդյունք ունենալու համար, որպեսզի չլինենք անընդհատ բողոքողի դերում, այլ ինքներս ստեղծենք այդ զարգացման հեռանկարը, այսինքն՝ պասիվ ունկնդրից  դառնանք ստեղծողներ»,-նշել է նա:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրել են կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչև 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, ինչպես նաև ծրագրի իրականացումը,  մոնիթորինգը, գնահատումը  և ճանապարհային քարտեզը:

«Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչները հարցեր են ուղղել բանախոսներին: Նրանց, մասնավորապես, հետաքրքրել են զարգացման ծրագրում ծնողական համայնքի հետ աշխատանքի ներառման, ուսուցչի դերի և  հեղինակության բարձրացման, կրթության որակի և դրա չափելիության, գյուղական դպրոցների, մշակվող չափանիշների, իրականացվող մեխանիզմների և այլ հարցեր: