Երբեմն ոստիկանին այնպես են հայհոյում, որը սրբապղծություն է համարվում. ո՞րը պետք է լինի նրա վարքագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր է համարում, որ հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի ու տեսանելի ստանդարտ լինի։

«Երբ ոստիկանությանը պրիտենզիաներ են ներկայացվում ուժ կիրառելու համար, շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, ասում են՝ «մենք մեր գործն ենք արել», ինչ-որ առումով ճիշտ են ասում, բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են, որ պետք է որոշակի ձև, չափ ու սահման լինի։ Ուսումնասիրելով այս հարցը՝ մենք հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է բոլորի համար թափանցիկ լինի՝ ոստիկանությունը որ դեպքում ու ինչ պարագայում պետք է ուժ կիրառի։

«Երբ դեպք է տեղի ունենում, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, պարզվում է՝ ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է այն կարգի հայհոյանք, որը մեր իրականության մեջ համարվում է մարդու սրբությունը պղծել։ Մենք պետք է հստակ ձևակերպենք, թե այդ դեպքում ոստիկանի վարքականոնը որն է, ինքը ինչ պետք է անի»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։