Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երեքշաբթի օրը տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի սահմանադրական ուղղումները, որոնք նախատեսում են անցում կառավարման խորհրդարանական ձևի. փոխանցում է ria.ru-ն: Ուղղումները հաստատվել են 117 կողմ և 2 դեմ ձայներով։ Նշվում է, որ Սահմանադրության նոր տարբերակին չեն աջակցում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ընդդիմությունն ու մի շարք ՀԿ-ներ, …

