Դատարանները «ցմահներին» մերժելու ստանդարտ տարբերակ են մշակել․ ցմահների միակ հույսը նախագահի ողորմածությունն է

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատարանները ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման դիմումները մերժելու սխեմա են ձևավորել։ Տվյալ կալանավայրը սպասարկող վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի նախագահը չի ներկայանում դատական նիստերի, և այդ պատճառով նիստերը մի քանի անգամ հետաձգվում են։ Այնուհետև հայտնվում է տվյալ անկախ հանձնաժողովի նախագահի ներկայացուցիչը, որը նրա անունից հանդես է գալիս դատական նիստերին։ Որպես կանոն, նա լինում է այն քրեակատարողական հիմնարկի աշխատողը, որտեղ հայցվորը պատիժ է կրում։ Ի վերջո, դատապարտյալին մերժում են՝ պատճառաբանելով, որ նա տույժեր ունի։ Իսկ տույժերը հիմնականում վերաբերում են բջջային հեռախոս պահելուն, որը արգելված առարկաների ցանկում է։

Այս սխեման Factor.am-ի հետ զրույցում նկարագրեցին ցմահ դատապարտյալներ Վահագն Մարուքյանի, Արսեն Արծրունու և Ստեփան Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբանները։

Քրեակատարողական հիմնարկի աշխատողը իրավունք չունի դատարանում անկախ հանձնաժողովը ներկայացնել 

Ցմահ դատապարտված Արսեն Արծրունուն և Ստեփան Գրիգորյանին վաղաժամկետ պայմանական ազատելու հարցը դատարանները մերժել են դեկտեմբերի առաջին օրերին։ Դեկտեմբերի 1-ին մերժվեց 1996 թվականից Դրոյի գործով ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին։ Դատարանը նրան չազատեց՝ «հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրության աստիճանը», նաև՝ որ նա երեք անգամ ենթարկվել է տույժերի և խրախուսանքներ չի ունեցել։

Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունին պնդում է․«Մենք ունենք տեղեկանք, որ նրան տրամադրվել է լրացուցիչ տեսակցություն, իսկ դա խրախուսանքի ձևերից մեկն է։ 23 տարում նա երեք անգամ տույժի է ենթարկվել, այսինքն, ստացվում է՝ ամեն 7 տարին մեկական տույժ, այն էլ ինչի համար՝ հեռախոսի։ Սա ստանդարտ հիմնավորում է, ձևականություն։ Դատարանում հանդես է եկել կալանավայրի աշխատողը, մենք հիմնավորել ենք, որ նա իրավուքն չուներ անկախ հանձնաժողով ներկայացնել», – ասում է փաստաբան Ռշտունին։ Նա պատրաստվում է վերաքննիչ բողոք գրել։

Երկու տույժ 20 տարում, երկուսն էլ բջջայինի համար

Սպանության մասնակցության համար 1997 թվականի դեկտեմբերի 25-ից մինչ օրս բանտարկված Ստեփան Գրիգորյանն ամբողջ տարին ապրում էր այս վերջնական նիստի սպասումով։ Նա այս ընթացքում բազմիցս նամակներ է հղել ՀՀ նախագահին և ԶԼՄ-ներին, հացադուլ է հայտարարել։ Նրա վաղաժամկետ ազատման հարցով բազմաթիվ նիստեր եղան։ Վերջինը դեկտեմբերի 7-ին էր։ Արմավիրի ընհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը մերժեց նրա դիմումը, և այժմ Գրիգորյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ևս պատրաստվում է վերաքննիչ դիմել։ Նա մեզ փոխանցեց, որ Ստեփանը մեծ հույսեր չունի ու սրտատրոփ սպասում է նախագահի ողորմածությանը։ Նաև հայտնց, որ 20 տարում իր պաշտպանյալը ընդամենը երկու տույժ է ունեցել՝ բջջային հեռախոս պահելու համար։

«Հենց այդ պատճառաբանությամբ էլ դատարանը մերժել է Գրիգորյանի դիմումները, թեև, եթե առաջնորդվենք առողջ տրամաբանությամբ, 20 տարում ընդամենը երկու տույժ ունենալը նույնիսկ գովելի է։ Այլ կերպ ասած, այս երկու տույժերը համաչափ չեն բանտում անցկացված 20 տարիներին։ Դա աբսուրդ է։ Էլ չեմ ասում, որ Գրիգորյանը նաև խրախուսանքներ ունի», – նշում է Ռոբերտ Ռևազյանը։

Հայաստանում «ցմահներից» որևէ մեկը ազատ չի արձակվել

Նրա մյուս պաշտպանյալը 24 տարի առաջ Վանաձորի ռազմական ոստիկանության պետի սպանության համար 19 տարեկանում ազատազրկման դատապարտված նախկին զինծառայող, 2-րդ կարգի հաշմանդամ Վահագն Մարուքյանն է։ Վերջինիս ազատելու դիմումը Շենգավիթի ընդհանուր իրավասության, նաև Վերաքննիչ դատարանը նույնպես մերժել են այս տարի։ Պատճառաբանությունն այն էր, որ Վահագն Մարուքյանը չի մասնակցել կալանավայրերում անցկացվող ուղղիչ միջոցառումներին։

«Հայաստանում շուրջ 25 տարուց ավելի ցմահ դատապարտյալներից որևէ մեկը ազատ չի արձակվել, ինձ թվում է դա քաղաքական որոշման արդյունք է», – ասում է Ռոբերտ Ռևազյանը։

Սյուզան Սիմոնյան