Արտակ Զեյնալյանի առաջադրումը ձևական չէ. Արարատ Միրզոյան

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարծիքով՝ «Ծառուկյան» խմբակցությունը որևէ պատճառ չունի իրենց չաջակցելու՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու հարցում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկ «Ելք» դաշինքը հայտնեց, որ նախագահի թեկնածու է առաջադրելու պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին: Նախագահի թեկնածուին պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ, ուստի «Ելք»-ից հայտել էին, որ այս հարցով բանակցություններ են սկսելու «Ծառուկյան» դաշինքի հետ:

«Առնվազն ստորագրելու մասով ես չեմ տեսնում որևէ խնդիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից: Հետո արդեն քվեարկելու համար, այսինքն՝ Արտակ Զեյնալյանին «Ելք»-ի և «Ծառուկյան» խմբակցությունների միասնական թեկնածու ներկայացնելու հետ կապված, ավելի լուրջ բանակցություններ են սպասվում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝«Ելք»-ի ներկայացուցիչները մշտապես աչքի են ընկել «Ծառուկյան» դաշինքի անդամներին քննադատելու և նրանց ընդդիմադիր լինելը կասկածի տակ առնելու դիրքորոշմամբ, ի՞նչ փոխվեց այժմ, այլևս կասկածներ չունե՞ն այդ դաշիքի՝ ընդդիմադիր լինելու հետ կապված:

«Զգուշավորությունը, որ «Ելք» դաշինքը հանդես է բերել «Ծառուկյան» դաշինքի նկատմամբ հիմնավորված է այդ դաշինքի անդամների անցած քաղաքական ճանապարհով: Գաղտնիք չէ, որ այդ ուժը եղել է կոալիցիայում, հետո իրենց ընդդդիմություն են հռչակել, այսինքն՝ հիմք կար առնվազն զգուշավոր մոտենալ այդ դաշինքի ընդդիմադիր լինելու թեզին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ մեր զրուցակցի՝ «Ծառուկյան» դաշինքի համար շանս է ստեղծվել աջակցել «Ելք»-ի թեկնածուին՝ իշխանության ներկայացրած թեկնածուին դեմ դուրս գալով: Factor.am-ը պատգամավորին հիշեցրեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների զգալի մասը քվեարկել էր Արա Բաբլոյանի օգտին՝ խնդրելով պատասխանել, թե ինչու պետք է հիմա այլ պատկեր արձանագրվի:

«Բանն այն է, որ գործող Սահմանադրությամբ հանրապետական կուսակցությանն անհրաժեշտ է լինելու բացի ՀՅԴ-ից մի քանի այլ ձայներ՝ ենթադրաբար «Ծառուկյան» դաշինքից: Հիմա սա ևս հնարավորություն է «Ծառուկյան» դաշինքի համար ճիշտ դիրքորոշում հայտնել, իսկ ճիշտ դիրքորոշումը մեր թեկնածուին պաշտպանելն է»,- շարունակեց պարոն Միրզոյանը:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին՝ նշելով, որ ինքը նախագահի վերջին շրջանում ունեցած ելույթներից տպավորություն ունի, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու հայտ է ներկայացնում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան