Սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթի երեկոյան Artyom’s ոսկերչական ընկերության ներկայացուցիչը գնացել և մրցույթում հաղթող ճանաչված Լիլի Սարգսյանից հետ էր վերցրել հաղթանակը խորհրդանշող թագը՝ պատճառաբանելով, թե կազմակերպիչները խախտել են պայամանավորվածությունն ու մրցույթի ընթացքում չեն հայտարարել թագը պատրաստող կազմակերպության անունը: Այսօր Artyom’s ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ: «Ի պատասխան մեր ընկերության և «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի …

