Երկրի համար արյուն թափողներին դուք այսօր պահում եք բանտերում, նստեցրել եք ամբաստանյալի աթոռին. Գևորգ Սաֆարյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթացող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում է:

Մեղադրյալներից Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի ցուցմունքներից հետո, դատարանն անդրադարձավ Գևորգ Սաֆարյանին: Վերջինս հրաժարվեց ամբիոնից ցուցմունք տալ՝ նշելով, որ ցանկանում է նստած տեղից խոսել, դատավորը նրան ասաց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է և Սաֆարյանը պարտավոր է՝ գոնե կանգնած խոսել: Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ անկախ նրանից մեղադրյալն ունի առողջական խնդիրներ, թե ոչ, կարող է նստած տեղից խոսել: Դատավորը կրկնեց՝ Սաֆարյան, դատարանը չի ցանկանում Ձեզ զրկել ցուցմունք տալու իրավունքից, ցանկանո՞ւմ եք ցուցմունք տալ՝ մոտեցեք ամբիոնին:

«Ես ցանկանում եմ ցուցմունք տալ, բայց դա ուզում եմ անել նստած դիրքից: Եթե Ձեզ համար Ձեր որոշումն ավելի գերակա է, ապա կարող եք չթույլատրել, որ ես ցուցմունք տամ»,- պատասխանեց նա:

Դատավորը, բացառություն անելով, ի վերջո թույլատրեց Սաֆարյանին ցուցմունք տալ նստած տեղից. «Մարդը կարող է ցուցմունք տալ մի բանի վերաբերյալ, որին մասնակցել է: Ես հիմա եմ հասկանում, թե ինչու է Օրուելը ոստիկանությանն անվանել մտքի ոստիկանություն: Հիմա էլ է այդպես, ոստիկանությունը իմ մտքերն ուսումնասիրել է և ասում է, որ ես մտադրություն եմ ունեցել անկարգություններ հրահրելու»:

Սաֆարյանը հայտարարեց՝ Հայաստանը կամ կարող է լինել ժողովրդավարական պետություն, կամ լինել չի կարող. «Մենք բազմիցս դա ասացինք, բայց այնպիսի տպավորություն է, թե մեր իշխանությունները բութ տանկի մեջ են և չեն հասկանում»:

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին՝ Սաֆարյանն ասաց. «Ինձ ասում են, հանրահավաքների ժամանակ ելույթ եմ ունեցել, ես ասում եմ՝ լավ եմ արել: Տվյալ քրեական գործում որպես իմ մեղքի հիմնավորում տրված են հանրահավաքներին իմ ելույթներն ու լրատվամիջոցներին տված հարցազրույցները: Կարճ, երկու բառով եթե ասեմ՝ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է հանրահավաքներին ելույթ ունենալու համար: Նման մեղադրանքներ հնչեցվում են Հյուսիսային Կորեայում: Մենք երբ մեզ համեմատում ենք քաղաքակիրթ երկրների հետ, երբ ասում ենք, որ մեր ազգային արժեքները համահունչ են եվրոպական արժեքներին, ապա նայեք, թե այսօր ինչ է կատարվում: Մարդուն մեղադրանք են առաջադրում հանրահավաքներին ելույթներ ունենալու համար»:

Սաֆարյանն անդրադարձավ նաև ապրիլյան դեպքերին. «Մենք ունեցանք ապրիլյան դեպքեր, երբ զինվորը զոհվում է, որովհետև չունի անհրաժեշտ պաշտպանական սարքեր: Մեզ ասում են, մենք չունենք անհրաժեշտ զինտեխնիկա, որովհետև չունենք փող, ես հարցնում եմ՝ ինչո՞ւ պիտի սերժիկներն ու սաշիկներն ունենան փող բիզնեսների համար, բայց չունենանք զինտեխնիկայի համար փող»:

Դատարանն ընդհատեց Սաֆարյանին՞ ասելով, որ նա շեղվում է ցուցմունքից, սակայն Սաֆարյանը շարունակեց իր խոսքը. «Մեր երկիրը, երբ մտնում է այլ երկրների հետ բանակցությունների, այդ հանդիպմանը մասնակցում է մեկ այլ երկիր, որպես ռեվիզոր: Ու այդ մասին խոսում է երկրի առաջին դեմքը՝ հպարտորեն: Մենք մեր երկրի ինքիշխանությունը կորցրել ենք ու դարձել այլ երկրների ստրո՞ւկ, այսպես երկիրը մաս-մաս ուրիշներին տալով ո՞ւր ենք գնում»:

Սաֆարյանը նաև հիշեց «Էլեկտրիկ Երևանի» դեպքերը. «Երբ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Բաղրամյանում գոռում էր՝ սթափվեք, էս երկրի համար արյուն է թափվել, նա սխալ հասցեով էր եկել, պետք է մի քիչ վերև բարձրանար ու այնտեղ հիշեցներ, որ արյուն է թափվել: Բայց դա էլ արդյունք չէր տա, քանի որ այնտեղ թքած ունեն այդ թափված արյան վրա: Արյուն թափվել է, բայց դուք չեք թափել, այդ արյուն թափողներին դուք այսօր պահում եք բանտերում, նստեցրել եք ամբաստանյալի աթոռին»,- ասաց Սաֆարյանը:

Մեղադրող դատախազն ընդհատեց Սաֆարյանին, որից հետո և նիստերի դահլիճում ներկաները և ամբաստանյալները սկսեցին աղմկել: Սաֆարյանը դիմեց դատախազին՝ ասելով. «Այսպես կոչված դատախազ լռեք, քանի որ ոչինչ չեք հասկանում»:

Դատախազը միջնորդեց սանկցիա կիրառել Սաֆարյանի հանդեպ, դատարանը, սակայն մերժեց և Սաֆարյանին հորդորեց շարունակել ցուցմունքը:

Լիլիթ Շաբոյան