Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ընդդիմադիր դաշինքն առաջարկում է հանձնաժողովը ստեղծել, որն էլ կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասները: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, հարցի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը մինչ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանն անդրադառնալը խոսեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո …

