ՀՀ զբաղվածների թվի կտրուկ նվազման վտանգները

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Տնտեսության մեջ առանց զբաղվածների թվաքանակի աճի զարգացում ապահովելը բավականին բարդ է: Ինչպես պարզվում է զբաղվածության վերաբերյալ ՀՀ ԱՎԾ 2017թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներից` ՀՀ տնտեսության մեջ 2017թ.-ի առաջին եռամսյակում եղել է 974.5 հազար զբաղված, իսկ 2017թ.-ի 2-րդ եռամսյակում զբաղվածների թիվը կտրուկ աճել է` հասնելով 1 միլիոն 41.5 հազար մարդու: Փաստորեն` 3 ամսվա ընթացքում Հայաստանում 67 հազար մարդ աշխատանք է գտնում, իսկ այդ հսկայական տեղաշարժը գրեթե նկատելի չէ:

Նման հսկայական փոփոխությունը կամ 67 հազար աշխատատեղը թաքցնելը գրեթե անհնար կլիներ, սակայն այստեղ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք հարկայինի կողմից կատարված բացահայտումների հետ, այսինքն` չգրանցված աշխատողների գրանցում,  ինչն  արտացոլվում է վիճակագրորեն զբաղվածության աճով:

Աշխատանքային ռեսուրսների կազմը, ըստ եռամսյակների (1000 մարդ)

2011-2017թթ. ընթացքում ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսները, եթե համեմատում ենք ըստ առաջին եռամսյակների, կրճատվել են 318 հազար մարդով, իսկ 2-րդ եռամսյակները համեմատելու պարագայում` 235 հազար մարդով:

ՀՀ աշխատանքային ռեսուրսներ

Շատ ավելի կարևոր ցուցանիշ է իրենից ներկայացնում տնտեսապես ակտիվ բնակչության մակարդակը: Այստեղ ևս 2011թ.-ի 2-րդ եռամսյակում ունեցել ենք 1 միլիոն 491 հազար մարդ, իսկ 2017թ.-ի 2-րդ եռամսյակում` 1 միլիոն 267: Այսպիսով՝  կրճատումը կազմում է 224 հազար մարդ:

 

ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչություն

 

Յուրահատուկ պատկեր ենք ստանում նաև զբաղվածության ցուցանիշների համադրության ժամանակ: 2011թ.-ի 1-ին եռամսյակում ունեցել ենք 1 միլիոն 154 հազար զբաղված, իսկ 6 տարի անց միլիոնից էլ քիչ,  կամ` 974.5 հազար մարդ: Այսպիսով՝ տարբերությունը կազմում է մոտ 180 հազար մարդ, իսկ 2-րդ եռամսյակի ցուցանիշների տարբերությունը` ընդամենը 164 հազար մարդ է:

 

ՀՀ զբաղվածներ

 

Առաջին հայացքից դրական երևույթ է առկա վիճակագրական տվյալներով գործազուրկների թվաքանակի կրճատման առումով, քանի որ 2011թ.-ին կար 301 հազար գործազուրկ, իսկ 2017թ.-ին 228, սակայն այստեղ խնդիրը մեծապես պայմանավորված է տնտեսապես ակտիվ բնակչության կրճատմամբ, որի արդյուքում նվազել է նաև գործազուրկների թիվը:

 

ՀՀ գործազուրկներ

 

Իսկ հիմա հռետորական մեկ հարցադրում. 100 հազարավոր աշխատանքային ռեսուրսների, տնտեսապես ակտիվ բնակչության կամ զբաղվածների կրճատման պարագայում մենք ինչպես ենք տնտեսություն զարգացնում, ամեն տարի բյուջեի մեջ ծախսեր ու եկամուտներ ավելացնում, պարտքեր կուտակում, սակայն այդ պարտքերը սպասարկող աշխատող անձնակազմ ենք կորցնում: Միթե մեր իշխանությունները չեն տեսնում այն լրջագույն ժողովրդագրական ճգնաժամը, որը վրա է հասել Հայաստանին: Արդյո՞ք միայն այս ցուցանիշներից ելնելով չի կարելի պնդել, որ ՀՀ-ում 2040 թվականին հաստատ 4 միլիոն մարդ չի ապրելու, իսկ  եթե անգամ ապրելու է՝ հաստատ մեծ մասը հայեր չեն լինելու:

 

Թ. Միքայելյան