Կրթության և գիտության գործակալություն. ուսանողների ակցիան ԿԳՆ փոխնախարարի ելութի ընթացքում

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ֆլեշմոբ իրականացրին ԵՊՀ-ում՝ ԿԳՆ փոխնախարար Վահրամ Մկրտչյանի ելույթի ընթացքում: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման ընթացքում ուսանողները՝ «Տարկետում լինելու է», «Պաշտպանության նախարարության Կրթության և գիտության գործակալություն» գրառումներով թղթերը փակցրին նախարարի ետևում գտնվող պաստառին: Վերջինս պոկեց թղթերից մեկը, ապա շարունակեց ելույթը:

Ֆլեշմոբի ավարտին նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը, հեգնելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենք ֆինասնավորվում են «Սորոս» հիմնադրամի կողմից, ասաց. «Քիչ առաջ Սորոսի հիմնադրամից հատուկ հանձնարարական ստացանք, որպեսզի ֆլեշմոբ իրականացնենք ԵՊՀ-ի Պալեանների անվան դահլիճում, նրանք մեզ գումար տրամադրեցին երկու թղթի, և երկու թուղթ պրինտ անելու համար»:

Հիշեցնենք, որ երկու ուսանողներ՝ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանն այսօր վերսկսել են մեկ ամիս առաջ դադարեցված հացադուլը: Նրանք փակվել են ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում և հայտարարել են՝ դուրս չեն գա մինչև իրենց պահանջները կյանքի չկոչվեն:

 

Լիլիթ Շաբոյան