Հունվարի 24-ին Ստրասբուրգում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ստորագրել են ԵԽ մի շարք կոնվենցիաներ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել են «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան …

